Սխալ է այն տեսակետը, որ խնդիրը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի անձն է, հայտարարությունը ստորագրել են ՀՀ բանակի հրամանատարական կազմը՝ ԳՇ ղեկավարությունը, ստորաբաժանումների հրամանատարները, այսինքը բանակի ողջ ղեկավարությունը։
Քաղաքական Դիակը փորձում է առաջին պլան բերել ԳՇ պետի անձի խնդիրը, ինչը սխալ պատկեր է ստեղծում։ Հայաստանի Հանրապետության բանակը, քաղաքական կուսակցությունների մեծ մասը, խորհրդարանի երեք ֆրակցիաներից երկուսը պահանջում են Դիակի հրաժարականը։ Դիակին անհնազանդություն է հայտնում հանրապետության ղեկավարը՝ նախագահը։
Դիակը չունի որևէ լուրջ քաղաքական ու հանրային հենարան, չունի հեռանկար, չունի ներկա ու ապագա։ Դիակի տեղը քաղաքական դիակիզարանն է։
Մեր երկիրն ունի հեռանկարներ, զարգացման հնարավորություններ, սակայն մինչ այդ մենք պետք է այս անորոշ, անհույս վիճակից դուրս գանք։
Հ․Գ․ Ոչ ոք թող հույս չունենա, որ մենք, այդ թվում նաև ես, կհաշտվենք այն մտքի հետ, որ Դիակը մնալու է Հայաստանի ղեկավար։ Դա չի լինելու
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել