Yerkir.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն օգնել են վերականգնել Քաշաթաղի (Լաչին) հիդրոէլեկտրակայանի աշխատանքը․ հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում հիդրոէլեկտրակայանի մեքենայական սրահը հայտնվել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, իսկ դրա ամբարտակը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության աջակցությամբ՝ վերսկսվել է ՀԷԿ-ի աշխատանքը․ էլեկտրակայանի հանգույցների և համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու համար ռուս խաղաղապահներն ապահովում են էներգետիկների անվտանգությունն ու անարգել մուտքը:

Դա թույլ է տալիս էլեկտրաէներգիա մատակարարել մոտակա բնակավայրերին, ինչպես նաև՝ Ստեփանակերտին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել