Մենք ունենք բանակաշինության այբուբենից սկսած մինչև ժամանակակից զինված ուժերի ստեղծման հարուստ կենսափորձով թրծված, սակայն այսօր անտեսված զորավարների ու զինվորական ծառայության մեջ մնայուն հետագիծ թողած արհեստավարժների մի ողջ համախումբ, որոնց կարողությունները, ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ հետպատերազմյան շրջանում նպատակային օգտագործելու փոխարեն, հանցավոր միտումնավորությամբ նրանց վերագրվեցին ամենաանհավանական պիտակները և արդյունքում ստացանք խայտառակություն... Ցավոք, այսօր էլ շարունակում ենք գերի մնալ այդ խայտառակությանը և նվաստանալ արդեն ոչ միայն մեր հակառակորդի, այլև աշխարհի առաջ... Մենք լույսի արագությամբ կորցրինք ու շարունակում ենք կորցնել Հայոց զինուժի երբեմնի փառքն ու հեղինակությունը, քանզի նրա մարտաշարքերից օտարվել և շարունակում են հեռացվել բոլոր նրանք, ովքեր ունակ են համարձակ ու խելամտորեն հակադարձելու զինվորական գործից անտեղյակ, բայց բանակին հրամաններ տվող պատահականություններին...
Հ.գ.- Երեկ տեղի ունեցավ հերթական խայտառակությունը... ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատվեց երեք պատերազմ անցած և ՀՀ Ազգային հերոսի բարձրագույն կոչմանն արժանացած գեներալ-լեյտենանտ Տիրան Վազգենի Խաչատրյանը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1205319016550769&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել