Ասում ա, հիմա էլ պետք ա փող հավաքենք, որ ցեղասպանության 105 ամյակի համար՝ 105 հատ Ռոյալ առնենք։ Հեչ, ուղղակի ասեցի հիշացնեմ, որ այ տենց միլլիոններ եք դրել Ցեղասպանության 100 ամյակի համար, հիմա էլ 105-ի համար, իսկ պատերազմը դեռ նոր ա ավարտվել, իսկ պատերազմի ընթացքում, զինվորին ներքնաշոր ու հեռադիտակ էինք առնում ուղարկում, բուշլատ ու քնապարկ էինք առնում, տո ամենաէլեմենտառ բաներն էինք առնում, իսկ բժիշկները ավել պինցետ ու լանցետ չունեին, տո չգիտեմ ինչ մանր-մունր բաներ չունեին, որ մեկը հիշացնենք, մինչև այսօր դոշակ ու վերմակ ա կարվում, արցախցիներին տեղավորելու խնդիր ունենք, հազարավոր հաշմանդամների խնդիր ունենք, զոհված զինվորների ընտանիքների խնդիրներ ունենք ու տենց մի շարք, անվերջանալի խնդիրներ, թե բա 105 հատ Ռոյալ։ Կրեածիվը հելել ձեզ ուտում ա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել