Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական պայքարում իր դիրքերը ամրապնդելու համար վճարում է Հայաստանի հաջողությամբ։
Ցավոք չեմ կարող հնչեցնել պետական գաղտնիք հանդիսացող այն թիվը, որը Հայաստանը պիտի վճարի պատերազմում ծախսված ռուսական զենքի համար։ Բայց ռուսական ռազմարդյունաբերության դրոշակակիրը հանդիսացող զենքի դեմ երեկվա դեմարշը էժան չի արժենալու ու այդ փողի հարցը դնելու են շատ շուտ ու շատ անզիջում։ Մենք էլ ճկռելու ենք, որ կարողանանք վճարել Նիկոլ Փաշինյան - Սերժ Սարգսյան բանավեճում Նիկոլ Փաշինյանի «հաղթանակի» համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել