Մենք ունենք ֆեյք վարչապետ, ֆեյք խորհրդարան և ֆեյքերով զբաղվող ֆեյք անվտանգության մարմիններ:
Ովքեր են այսօրվա Հայաստանի հերոսները՝ "Գագիկ Սողոմոնյանը", նրա ընդդիմախոս "Ռեգինա Պրազյանը", իսկ ով է ամենապետականամետ գործիչը, ճիշտ է, "Դոգ"-ն է։ Դոգը բարոյաէթիկական նորմերից է խոսում, ի տարբերություն խորհրդարանական մեծամասնության, հանդես է գալիս պետական շահի դիրքերից։ Դոգն ժամանակին ուներ իր նախատիպը, ֆրանսիական հեղափոխության ժամանակ Դոգի դերը կատարում էր Մարատը՝ "Ժողովրդի բարեկամը"։ Մարատը "Ժողովրդի բարեկամը" անունով թերթ էր տպում, բացահայտում ու պախարակում էր եղած արատները՝ անուն առ անում, ու կոչ էր անում աշխատացնել գիլիոտինը։ Մարատը խոսում էր ժողովրդի համար հասկանալի լեզվով, մատնանշում էր մեղավորներին և ժողովուրդը նրան սիրում էր։
Եթե հիմա խորհրդարանական ընտրություններ լինեին, Դոգը կդառնար խորհրդարանական մեծամասնություն, "Գագիկ Սողոմոնյանը" կլինի Դոգի ընդդիմությունն, իսկ "Ռեգինա Պրազյանը" կդառնար արտախորհրդարանական ընդդիմություն, արևմտյան թևի քաղաքացիական հասարակության լիդերը։
Ինչու է այդպես ստացվել։ Որովհետև մենք հիմա ֆեյք պետությունում ենք ապրում, իսկ ֆեյք պետությունում մարդկանց հոգիներին տիրում են ֆեյքերը, իսկ այդ վիճակից դուրս գալու համար ամենամեծ լսարանը հավաքում է այդ ամենը բացահայտող ու դատաստան տեսնելու կոչով հանդես եկող "ժողովրդի բարեկամը"։
"Նիկոլ դավաճան", "Առանց Նիկոլ Հայաստան" կարգախոսները "Մերժիր Սերժին" կարգախոսի ժամանակակից տարբերակն է, սակայն դրանցով պետություն չես վերականգնի ու ապագային միտված քաղաքական դիսկուրս չես ձևավորի։ Սա ընդամենը հերթական Ցուկցվանգն է, այսինքն գնում ենք Պատի դիրքին, որտեղից ելքեր չկան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել