21.01.21-ին «Մեգերյան Կարպետ» մշակութային համալիրում տեղի ունեցավ Մարքեթինգի Հայկական

Ասոցիացիայի կողմից անցկացվող «Լավագույն Հայկական Բրենդ 2020» ամենամյա մրցանակաբաշխությունը :


Blognews.am-ը նույնպես ներկա գտնվեց միջոցառմանը, որը կազմակերպված էր մեծ եռանդով: Աշխատանքներն իրականացվել էին մեծ թիմով և մեծ ցանկությամբ:«Լավագույն հայկական Բրենդ 2020» ամենամյա մրցանակաբաշխությունը նախաձեռնվել էր Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի նախագահ՝ Արամ Նավասարդյանի և գլխավոր պրոդյուսեր՝ Էդգար Այվազյանի կողմից:

Միջոցառման կազմակերպիչները նշեցին, որ Նախապատրաստական աշխատանքները տևեցին ամիսներ:

Մրցանակաբաշխության գլխավոր պրոդյուսեր Էդգար Այվազյանը նշեց.

«Համավարակով պայմանավորված սահմանափակումները, պատերազմն ու հետևանքները անհնար էին դարձնում մտահղացման իրականացումը։ Թվում էր, թե մրցանակաբաշխություն անցկացնելն անիմաստ է դառնում, սակայն մենք հեշտ հանձնվողներից չենք․ հենց նման նախաձեռնությունները հայրենական արտադրողներին և հայկական տարբեր ընկերություններին քաջալերելու կարևոր ազդակ կարող են լինել՝ պետության հզորացմանն ուղղված իրենց ջանքերը կրկնապատկելու համար»:


Միջոցառման լավագույնը ճանաչված ընկերությունները ընտրվել էին՝ 2020-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության կողմից իրականացված հեռախոսային հարցումների արդյունքների հիման վրա:

«Մեր առաջ խնդիր էինք դրել անցկացնել Պրեմիում մրցանակաբաշխություն, և այդ ուղղությամբ ջանքեր գործադրեցինք։ Մրցանակները պատրաստելու համար մեզ աջակցեց «3D Իմպեքս» հայ-բելգիական ընկերությունը, որն ունի առանձնացող ձեռագիր և որակ, «Լավագույն հայկական բրենդ 2020» մրցանակաբաշխությունն իրականացավ նաև մեր Պատվավոր գործընկերների՝ «SANITA» մաքրող միջոցների, «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» մսամթերքի էքսկլյուզիվ ու մեծ տեսականի արտադրող և արտահանող ընկերության և «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի աջակցությամբ։

Լավագույնը Ճանաչված ընկերություններին հանձնեցինք երկլեզու պատվոգրեր/հայերենով և անգլերենով/, միջոցառման անցկացման համար ընտրեցինք հայկական գորգագործության արվեստի պահպանման հայտնի կենտրոնը՝ «Մեգերյան կարպետ» համալիրը , մրցանակաբաշխությունը չվերածեցինք շոուի,հրավիրեցինք միայն մեկ կատարողի՝ էթնո-փոփ ժանրի երգչուհի Գաբի Գալոյանին։Մրցանակաբաշխությունը վարեց հայտնի հաղորդավար՝ Վահե Խանամիրյանը: Մի խոսքով՝ կարևորել էինք ազգայինը։ Մրցանակներ հանձնելու համար հրավիրել էինք պատվարժան մարդկանց, որոնց թվում էին նաև տարբեր ասոցիացիաների նախագահներ, առաջատար մասնագետներ:

Մրցանակաբաշխությունը կհեռարձակվի «Արմենիա» և Արմենիա Պրեմիում հեռուստաընկերությունների եթերում։

Այսպիսով ներկայացնում ենք «Լավագույն Հայկական բրենդ 2020» Ամենամյա Մրցանակաբաշխության Լավագույնի կոչմանն արժանացած հայրենական արտադրողներին և ծառայություն մատուցող ընկերություններին»:









«Տարվա լավագույն ապահովագրական ընկերություն»՝



«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերություն:

«Տարվա լավագույն հրուշակեղեն և տորթ արտադրող ընկերություն»՝

«ԴԱՆ ԴԵՍԵՐՏ» հրուշակեղենի ձեռնարկություն:

«Տարվա լավագույն վճարային համակարգ»՝

«ԹԵԼ-ՍԵԼ» ընկերություն:

«Տարվա լավագույն ռադիոկայան»

«ՌԱԴԻՈ ՎԱՆ», FM-103.1

«Տարվա լավագույն սուրճ արտադրող ընկերություն»`

«ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ» ընկերություն:

«Տարվա լավագույն մարզաառողջարարական համալիր»

«ՄՈՒԼՏԻ ՎԵԼՆԵՍ» կենտրոն:

«Տարվա լավագույն ոսկյա զարդերի առևտրի կենտրոն»՝

«ՈՍԿՈՒ ԱՇԽԱՐՀ» առևտրի կենտրոն:

«Տարվա լավագույն էլեկտրատեխնիկայի խանութների ցանց» ՝

«ՎԵԳԱ» ընկերություն:

«Տարվա բջջային հեռախոսների լավագույն խանութների ցանց»՝

«ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ» ընկերություն:

«ՏԱՐՎԱ Լավագույն ԲԱՆԿ»՝

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ:

«Տարվա լավագույն գինի արտադրող ընկերություն»՝

«ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ընկերություն

«Տարվա լավագույն արագ սննդի ցանց»՝

«ԿԱՐԱՍ» Ազգային սննդի ցանց:

«Տարվա լավագույն հեռուստաընկերություն»՝

«ԱՐՄԵՆԻԱ TV» հեռուստաընկերություն:

“The Best Armenian Brand 2020” նախագծի նպատակն է կարևորել հայկական արտադրողների և ծառայությունների բարձր որակը, ինչպես նաև քաջալերել ընկերություններին՝ լինել ավելի մրցունակ իրենց ոլորտներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել