Լրագրողների դեմ բռնությունների անընդունելիությունի՞ց եք խոսում: Իսկ ի՞նչ էիք ակնկալում, եթե դա ձեր նպատակամղված քարոզն է եղել:
Դուք չէի՞ք հնարավոր ամեն կերպ ճամբարավորում, բարիկադավորում ու սեգրեգացնում լրատվամիջոցներն ու լրագրողներին:
Դուք չէի՞ք, որ լրագրողներին նույնականացնելով իրենց լրատվամիջոցների սեփականատերերի հետ` ատելություն ու թշնամանք էիք քարոզում նրանց նկատմամբ:
Դուք չէի՞ք ստորաքարշ և «վերահսկելի» լրագրողներին «մաքրագործում», հեղափոխականի պիտակ կպցնում, կարգում մեդիամենեջեր կամ առաջատար զրուցավար` «մոռանալով» նրանց վարքը «նախկինների» օրոք
Դուք չէի՞ք անջատիչով ֆեյքային գրոհներ և կեղտոտ մեդիաարշավներ կազմակերպում ձեզ համար անցանկալի լրատվամիջոցների և լրագրողների դեմ
Դուք չէի՞ք, որ «հարկատուներից սնվող» լրատվամիջոցի լրատվական ծառայության որակն իջեցրիք պատմական մինիմումի, իսկ դրա կառավարելիությունը հասցրիք պատմական մաքսիմումի
Դուք չէի՞ք, որ ամենալկտի ու խուլիգանական ձևով էիք արձագանքում խորհրդարանի միջանցքներում ձեզ հարց տվող լրագրողներին
Դուք չէի՞ք, որ հանրապետական սփռումից զրկեցիք ընդդիմադիր հեռուստաալիքներից մեկին
Դուք չէի՞ք, որ լրագրողներին ուզում էիք զրկել անանուն աղբյուրներից օգտվելու իրավունքից
Դուք չէի՞ք, որ ինչ էլ անեիք մամուլի դեմ` ձեր գրպանային «քաղհասարակությունը» լուռ էր
Դուք չէի՞ք, որ արտակարգ, ապա ռազմական դրության կարգավորումներով լռեցրիք լրագրողներին, ստիպեցիք ձայնակցել ձեր «պաշտոնական ապատեղեկատվությանը»
Դուք չէի՞ք, որ մարզային այցերի ընթացքում «Վարչապետ ջան, «Արմնյուզը» փակի» էժանագին շոուներ էիք կազմակերպում
Դուք չէի՞ք, որ ակնհայտ թշնամական տեղեկատվություն տարածող լրատվականներին աչքի լույսի պես էիք վերաբերվում
Հ.Գ. 1. Ակնածանքս մասնագիտության պատիվը գետնով չտված իմ բոլոր գործընկերների նկատմամբ
Հ. Գ. 2. Մեկ-երկու օրից տևական ժամանակով արձակուրդ եմ վերցնելու Ֆեյսբուքից...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.sargsyan/posts/10215582035383406
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել