Չկա ավելի սոսկալի բան, քան մեղքի զգացման իսպառ բացակայությունը։ Հարազատին կոպտելիս կամ նեղացնելիս ենք օրերով վատ զգում, իսկ «հարգելի վարչապետը»՝ այս մեծագույն աղետի հեղինակն ու պատասխանատուն, որը մի ամբողջ ազգային երազանք ոչնչացրեց, ինքնավստահ տոնով հարցերի է պատասխանում, որոնք կանխատեսելիորեն ոչ թե Արցախի ու պարտության մասին են, այլ թավիշի պակասի ու իր հրաժարականը պահանջողների։
Ես ցավում եմ, որ այս փաստն իբրև անձնական վիրավորանք ընկալողները դեռևս քիչ են, նրանք համարում են, որ սա իրերի սովորական ընթացքն է։ Քանի դեռ այդպես է, նա կհոխորտա, ոստիկանը մարդ կծեծի, բարոյազուրկ ու անանցյալ ուսապարկն էլ կսպառնա քաղաքացիների գնդակահարությամբ։
Ուշագրավ է, որ այս հարցազրույցից ժամեր անց «հարգելի վարչապետը» հազարավոր ոստիկանների պաշտպանությամբ՝ հայհոյանքների ու վիրավորանքների ներքո, գլխիկոր քայլում էր կառավարական մի շենքից մյուսը։
Մի օր բոլորիս պրկված նյարդերը տեղի են տալու այս տիեզերական ցինիզմից ու երեսպաշտությունից, մի օր մենք վերագտնելու ենք մեր ներքին խաղաղությունը՝ մեր անձնական շփման շրջանակը մաքրազերծած պիղծ, անհայրենիք, անտարբեր ու անդեմ զանգվածից․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.sargsyan/posts/10215581714415382
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել