Tert.am-ը գրում է․

Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա, այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում, որը հեռարձակվում է 1in.am կայքով:

Հարցին՝ գերիների խնդրում կա՞ն արդյոք դրված նախապայմաններ, նա պատասխանել է. «Իհարկե, ցավոք, Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա, ինչը տեղին չէ մի պարզ փաստի բերումով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ արձանագրված է գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձնելու հստակ պարտավորություն:

Ընդ որում` էլի եմ ուզում կրկնել, որովհետև նույն Խծաբերդի միջադեպի հետևանքով գերեվարված մեր զինվորների հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ են արվում՝ նրանք ռազմագերի են, նրանք ռազմագերի չեն: Այս մեկնաբանությունները տեղին չեն, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ միայն ռազմագերիների մասին է, այլև գերիների, պատանդների, այլ պահվող անձանց»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դա եռակողմ հայտարարություն է, և այդ հայտարարությամբ ձևակերպված պարտավորությունները կիսում են հայտարարության տակ ստորագրած բոլոր երեք կողմերը: «Եվ մենք ինտենսիվ աշխատում ենք, որպեսզի հնարավորինս արագ լուծում տանք այդ հարցին»,- ասել է նա:

Լրագրողը նկատել է, որ հայկական կողմը պայմանագրի կետերը, կարծես թե, կատարում է անթերի, իսկ մյուս կողմը խախտում է այդ պայմանավորվածությունը: «Ինչո՞ւ ենք մենք շարունակում մեր այդ վարքագիծը՝ չդնելով պայման. քանի դեռ այդ խնդիրը, 8-րդ կետը՝ մասնավորաբար, չի բավարարվել, մենք չենք գնում առաջ ոչ մի կետով»,- հարցրել է Նվեր Մնացականյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել