Տաթև Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դավաճա´ն խզբզանք, դո՛ւ չես տիրապետում իրավիճակին, դո՛ւ չունես այլևս իշխանություն այս երկրում և անգամ քո աշխատասենյակում:
Ի աջակցություն ցուցարարների ես դուրս եմ գալիս ոստիկանության հասարակական խորհրդի կազմից:
Այդ կառույցը այլևս պատկանում է կապիտուլյանտ դավճանին, իսկ իր քմահաճույքները բավարարողները, գործընկերներիս նկատմամբ բռնի ուժ կիրառողները, պատվերով «մարդ ծեծողները» թուրքի հպարտություն են:
Այսօր ոստիկանության դրսևորումները պարզապես խայտառակություն էին, եթե լինեմ հակիրճ: Երևանի կենտրոնում բիրտ ուժ կիրառելով և բերման ենթարկելով տասնյակ հայրենասեր հայորդիների, ընդդիմության, ինչպես նաև լրագրողների:
Ցուցումը մեկն էր` վախեցնել հայրենասեր հասարակությանը և ընդդիմությանը, բայց այդպես էլ չհաջողվեց որևէ ձևով ընկճել այն մարդկանց, ովքեր հանուն բզկտված հայրենիքը փրկելու համար են այսօր պայքարի ելել:
Հ.Գ. Տուն մտնելուց ձեր կանանց ու երեխաներին կպատմեք, որ հայրենիքը թուրքին վաճառածին եք պաշտպանում և դրա դիմաց ստանում աշխատավարձ: Ձեր երեխաները ամեն օր պետք է գիտակցեն, որ դուք ծառայում եք թուրքին»: