Խմոր՝

Ջեռոցի կլոր տապակը պատել կարագով և քիչ ալյուր ցանել: 1 բաժակ ալյուրին խառնել 2 թ. գդալ փխրեցուցիչ (разрыхлитель): 2 ձուն հարել մոտ 5 րոպե, մինչև վերածվի փրփրուն զանգվածի, քիչ-քիչ ավելացնել 1 բաժակ շաքարավազ, հարել մինչև շաքարավազի լուծվելը: Ձվով զանգվածի վրա քիչ-քիչ մաղել ալյուրը և փայտե գդալով խառնել՝ ներքևից վերև բարձրացնելով խմորը, այսպես փրփրուն զանգվածը չի նստի: Կես բաժակ կաթը 2 ճ. գդալ սենյակային ջերմաստիճանի կարագով դնել մարմանդ կրակին, հենց կարագը հալչի, տաք կաթը քիչ-քիչ լցնել խմորի վրա, զգուշությամբ խառնել: Խմորը լցնել ջեռոցի տապակի մեջ և թխել նախապես 180 (350F) աստիճան միացրած ջեռոցում մոտ 20-25 րոպե, կամ մինչև փայտիկը չոր դուրս գա խմորից: Թողնել բիսկվիտը սառչի և կտրել 3 կամ 2 մասի:

Օշարակ՝

1/3 բաժակ շաքարավազին ավելացնել 1/3 բաժակ ջուր, 2 ճ. գդալ լուծվող սուրճ և դնել կրակին, հասցնել եռման աստիճանի և եփել 1-2 րոպե, վերցնել կրակից, ավելացնել 2 ճ. գդալ ռոմ (կարող եք չավելացնել): Թողնել, որ սառչի:

Կրեմ՝

500 գ մասկարպոնեն կամ ուրիշ կրեմային պանիրը հարել կես բաժակ մաղած շաքարի փոշով և վանիլով: Վերջում ավելացնել 50 գ քերած շոկոլադ:

ԿԱՐԵՎՈՐՆ ԱՅՆ Է, ՈՐ ԿՐԵՄԻ ՄԵՋ ՁՈՒ ՉԿԱ, ԻՍԿ ԻՏԱԼԱԿԱՆ ՏԻՐԱՄԻՍՈՒԻ ԿՐԵՄԻ ՄԵՋ ՀՈՒՄ ՁՈՒ ԵՆ ԼՑՆՈՒՄ: Բիսկվիտի առաջին շերտին քսել սառած օշարակը, վրայից քսել կրեմը, ծածկել մյուս շերտով, կրկնել գործողությունը: Պատրաստի տորթի վրա կակաո մաղել, թողնել մի քանի ժամ սառնարանում, վայելել սառը վիճակում:
Հ.Գ. ԲԱԺԱԿԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ 240 ՄԼ: Բարի ախորժակ :)


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել