Ե՞րբ ես ծնվել, որտե՞ղ և ո՞վ ես մասնագիտությամբ:

Ծնվել եմ 1983թ. օգոստոսի 25-ին Ադերբեջանի Հանրապետության ք. Բաքվում: Մի ժամանակ մասնագիտությամբ դեղագետ էի:

Ե՞րբ ես եկել Հայաստան: Կարոտո՞ւմ ես տունդ:

Բաքվից ես ու տատիս տեղափոխվել ենք ՌԴ, իսկ մայրս ու հայրս Հայաստան, մինչև 1997թիվը գնում-գալիս էի, իսկ 97-ից ի վեր մշտական բնակվում եմ Հայաստանում։ Իհարկե կարոտում եմ:

Ինչո՞վ ես հիմա զբաղվում:

Նավակ եմ Ճոճում:

Ե՞րբ ես գրանցվել Ֆեյսբուքում և ինչո՞ւ:

2010թ., էն ժամանակ դեռ չգիտեի ինչու:

Ինչպե՞ս ես ընտրել կեղծանունդ:

Նավակ Ճոճող մտքիս շուտ է եղել, բայց դա ես չեմ հորինել, Ռուսասստանում քաղաքացիական ակտիվիստներն իրենց ծավալված գործունեությունը անվանում են раскачиваю лодку, ես ուղղակի թարգմանել եմ այն հայերեն։

Իսկ ի՞նչ ես ճոճում Ֆեյսբուքում:

Կոնկրետ ՖԲ-ում միտքն եմ ճոճում ու կատակում եմ, իսկ ընենց փորձում ենք ճոճենք այն, ինչ շատերի պատրկերացմամբ անշարժ է՝ ՀՀ-ում իշխող քրեաօլիգարխիք համակարգը:

Ինչպե՞ս եղավ ճանաչումդ Ֆեյսբուքում:

Ինչպես եղավ չգիտեմ, բայց կարող եմ իմ պատկերացրած պատճառները մատնանշեմ. դա ցանցային անունս ա, այն, որ գրում եմ այն, ինչ շատերը գիտեն ու կուզեին գրել, և մեկ էլ հավանաբար այն, որ մարդիկ շատ հաճախ ժպտում են իմ գրառումները կարդալուց, ի դեպ դա իմ համար ամենակարևոր բանն է:

Փողոցում քեզ հաճա՞խ են ճանաչում:

Պատահում ա:

Քեզ կարող ենք կոչել «հայ վիրտուալ Չե Գևարա». որտեղի՞ց են գալիս հեղափոխական մտքերդ:

Չեմ կարծում, որ արածներիս մեջ կա տենց մի արարք, որի համար ինձ կարող են Չեի հետ համեմատել. Չեն Չե դարձավ նրա համար, որ ինքն իր համար ճանապարհ էր ընտրել և այն պատվով անցավ սկզբից մինչև վերջ: Ես, կարելի է ասել, դեռ այդ ճանապարհի սկզբին եմ, բայց եթե անգամ կկարողանամ անցնել այդ ճանապարհը, չեմ կարող համեմատվել իր հետ, քանի որ այդ ճանապարհները հաղթաղարման մեխանիզմներով ահագին տարբերվում են: Միաժամանակ Չեի պատկերացրած հեղափոխությունն ու հեղափոխական մտքերն ինձ շատ հոգեհարազատ են, սակայն ցավոք դարը փոխվել ա...։ ) Ճիշտն ասած էս թեման շատ հետաքրքիր ա, բայց շատ չեմ ուզում մանրամասնել, քանի որ էս թեմայով հոդված եմ գրել Արարատ ամսագրի համար, որը դեռ չի տպագրվել ու չեմ ուզում առաջ ընկնել։ Իսկ ինչ վերաբերվում ա հեղափոխական մտքերին, ես հեղափոխական եմ մանկուց ու կարծում եմ՝ ցանկացած հեղափոխականի մոտ իրենք գալիս են սրտից ու հոգուց:

Երբևիցե խնդիրներ չե՞ս ունեցել ֆեյսբուքյան գրառումներիդ պատճառով:

Կախված նրանից, թե ինչ նկատի ունեք խնդիր ասելով:  Ասեմ սենց. եղել են, բայց հիմա համակարգի ներկայացուցիչները խելոք են դարձել, հիմա չեն փորձում վրադ ազդեցություն գործել, քանի որ շատ լավ հասկանում են, որ ցանկացած ազդեցություն ծնում է հակազդեցություն, առավել ևս իմ դեպքում: Հիմա փորձում են սիրաշահել, իրանց լեզվով ասած՝ ախպերավատ լինել, ձոներ են հյուսում՝ թե ինչ լավն ես, թե ինչ ճիշտն ես, և դա էլ կարելի է համարել խնդիր, որը կարծում եմ ավելի բարդ ա լուծել, քանի որ դժվար է չորել մարդուն, որը քեզ ոչ անկեղծ, բայց փորձում է սիրաշահել։ Բայց դե այսպես թե այնպես, տվյալ խնդրի լուծումը մեկն է, կարճ կոնկրետ լակոնիկ պատասխանով. իմ սկզբունքներն ու իմ անունը իմ համար շատ ավելի թանկ են, քան իրենց ձոները: Ու վաաբշե ասեմ, լուտշե ծեծ ուտեմ, քան էտ ձոները լսեմ, ուշի վյանուտ...

Ու՞մ գրառումներին ես հետևում Ֆեյսբուքում:

Եթե մի տարի առաջ հարցնեիք, մի քանի անուն կտայի, հիմա շատ շատերի ու անուներ չեմ տա, որ ոչ մեկին չնեղացնեմ:

Ո՞վ է քեզ համար իսկական հեղինակություն:

Իմ համար, բացի իմ ծնողներից հեղինակություններ գոյություն չունեն, բայց այնուամենայնիվ մեծ հարգանքով եմ վերաբերվում նույն ինքը Չե Գևարային:

Արդյո՞ք արդարացնում ես քեզ որպես հայր:

Սա բարդ հարց ա, ու պատասխանս էլ տենց բարդոտ կլինի... Ես չեմ համարում, որ 100% արդարացնում եմ, բայց քանի որ որդիս 5 տարեկան է, ինքը հաստատ դեռ չի գիտակցում, որ չեմ արդարացնում, և դրա համար ինձ չի կարա մեղադրի: Ուստի հետագայում ինձ մնում ա մենակ ամեն ինչ անել ընենց, որ երբ ինքը հասնի գիտակից տարիքին, գիտակցի, որ 99% ես ինձ արդարացրել եմ, թե որպես հայր, թե որպես ՀՀ քաղաքացի:

Ինչի՞ համար որդիդ երբևէ կարող է քեզ մեղադրել:

Նախորդ հարցում արդեն նշեցի, որ այս պահի դրությամբ տենց բան չկա, իսկ առաջիկայում չեմ ուզի, որ ինձ մեղադրի նրա մեջ, ինչի մեջ ես իմ ծնողներին որպես ավագ սերնդի ներկայացուցիչիչներ մեղադրում եմ, որ իրենք են մեղավոր, որ մեր երկիրը այս վիճակում ա:

Ո՞րն է Երևանում քո ամենասիրելի վայրը:

Այն վայրը, որտեղ տվյալ պահին գտնվում են ընկերներս:

Ի՞նչն է բարձրացնում տրամադրությունդ:

Երաժշտությունը:

Ի՞նչ էիր երազում դառնալ մանուկ հասակում:

Սկզբից նախագահ, հետո իրավաբան, հետո ֆուտբոլիստ, հետո երբ այդ դեգրադացիոն կորը հասավ իր գագաթնակետին, արդեն չգիտեի՝ ինչ եմ ուզում և ընենց ստացվեց, որ դեղագետ դարձա: Հիմա բայց հստակ կարամ ասեմ, որ էն ժամանակ այդ աստիճանի գիտակցություն չկար, որ ես ոչ թե ուզում էի լավ մասնագետ դառնալ, այլ լավ մարդ, լավ քաղաքացի։ Մասնագիտությունը երկրորդական բան է:

Ի՞նչ ծնողներդ չեն արել քեզ համար:

Կոնկրետ ինձ համար չկա տենց բան, բայց որ լիներ էլ, ինձ իրավունք չէի վերապահի բարձրաձայնեմ, ինչ կարողացել արել են...

Ի՞նչ կփոխեիր աշխարհում: Իսկ Հայաստանու՞մ:

Քանի որ հարցը գլոբալ ա ձևակերպված, նույն ձև էլ կպատասխանեմ՝ փողը կվերացնեի: Իսկ ինչ վերաբերվում ա Հայաստանին, ստեղ անելիքները մեկ չեն, այլ շատ-շատ են, բայց ամենակարևոր անելիքն իրական Ազատ, Արդար, Թափանցիկ ընտրություններ կազմակերպելն է, որ եթե այս պահին հնարավորություն ունենայի, մեծ հաճույքով կկազմակերպեի: Ավելացնեմ նաև, որ մի գրամ կասկած չունեմ, որ Հայաստանում ի վերջո լինելու ա հեղափոխություն, և տեղի են ունենալու այդ ընտրություները։

Որո՞նք են քեզ համար իրական արժեքները:

Ազատությունը, Ճշմարտությունը, Արդարությունը։

Ի՞նչն է առավել կարևոր քեզ համար՝ անցյալը, ներկան, թե՞ ապագան:

Երեկն էլ, անցյալը կարևոր է այնքանով, որ լիքը դասեր ունեմ քաղած, ներկան նրանով, որ անցյալից ստացված փորձը փորձում եմ իրացնել՝ կառուցելով ապագան:

Արկածախնդի՞ր ես:

Կա մի քիչ, բայց կարծում եմ, որ համարյա տենց մարդ չկա, որ արկածախնդիր չլինի, ուղղակի ստեղ հարց ա, թե որքանով:

5 երգ, որ խորհուրդ կտաս լսել:

Բի2 Վարվարան, Ցոյի Պերեմեն ու Կուկուշկան, Queen-ի I want to break free և Տիգրան Ժամկոչյանի՝ Ուր որ գնաս, հետդ կգամ:

5 գիրք, որ յուրաքանչյուր ոք պետք է կարդա:

Սա այն հարցերից ա, որը երևի սխալ մարդու ա ուղված, մարդ պետք է խորհուրդ տա այն, ինչ կարդացել ա, իսկ ես շատ քիչ գրքեր եմ կարդացել:

Միասեռական ընկերներ ունե՞ս:

Ճիշտը որ ասեմ, մոմ չեմ պահել երբեք ու չեմ կարող ասեմ... Ընդհանրապես եթե Հայաստանում միասեռական ես, բավականին վտանգավոր է դա բարձրաձայնել, իսկ քանի որ իմ ընկերներից ոչ մեկ դրա մասին ինձ չի ասել, ես չեմ կարող որոշել այն չափանիշները, որոնցով պետք է որոշեմ, այս կամ այն ընկերս կամ ծանոթս միասեռական ա, թե ոչ: Ես օրինակ մի ընկեր ունեմ, ինքը իրա պահվածքով ու խոսելաձևով շատ կանացի ա, չափից դուրս, բայց ինքը մեկ-մեկ ընենց արաքներ ա անում, որ անգամ ամենադուխով տղամարդիկ կարող է չանեին, հիմա իր կանացի պահվածքով ու խոսելաձևո՞վ, թե՞ արած արարքներով պետք է դատեմ՝ ինքը միասեռական ա, թե ոչ:

Ինչպե՞ս ես վերաբերում Հայաստանում «Գենդերային հավասարության օրենքին»:

Նախ ասեմ, որ եթե այս հարցազրույցը լիներ մի երկու-երեք ամիս առաջ, երբ այս օրենքը ԱԺ-ում ընդունվում էր, այս հարցը ինձ չէիք տա։ Մի քանի օր առաջ էր, գրել էի, որ այս հարցը որքան կարևոր է, այդքան էլ արհեստական է դրվել քննարկման, քանի որ ես, որքան հասկանում եմ, ԱԺ-ում ընդունված օրենքը զուտ դեկլարատիվ դեր ա տանում, քանզի գենդերի սահմանումը շատ լղոզված ա, ու հենց այդ լղոզվածությունն է, որ որոշ իշխանական ուժերին հնարավորությունն է տալիս այս փուլում օրենքի շուրջ ծավալվող քննարկումը ուռճացնել։ Սակայն վստահ եմ, որ առաջիկայում ինքը շատ ավելի լուրջ ու մանրակրկիտ պետք է քննարկվի, քանի որ ցանկացած պետության համար դա շատ լուրջ խնդիր է, այսպես թե այնպես գենդերը, ով էլ ինքը լինի, ինչ ձևակերպում ու սահմանում ստանա հետագայում, լինելու է ՀՀ քաղաքացի:

Ինչի՞ց ես վախենում:

Հոսանքից:

Երբ խորհրդի կարիք ես ունենում, ու՞մ ես դիմում:

Ընկերներիս:

Փառասեր ե՞ս:

Իսկ գոնե մեկ հոգու անուն գիտե՞ք, որ փառասեր չի. ստեղ էլի խնդիր ա, թե որքանով: Եվ ընդհանրապես, փառասիրությունն ա, որ մարդուն ստիպում ա շարժվել առաջ: Հայաստանում ուղղակի կարծրատիպ ա, որ փառասեր լինելը վատ ա: Որ արտասահմանում ձեզ մեկն այս հարցը տա, ու հանկարծ ասեք՝ ոչ, ամբիցիաներ չունեմ, վստահեցնում եմ՝ զրուցակիցը ահագին կզարմանա:

Որո՞նք են քո ուժեղ ու թույլ կողմերը: 

Բարի եմ շատ:

Ո՞վ է այն քաղաքական գործիչը, ում հետևից կգնաս հիմա կամ վաղը:

Նիկոլ Փաշինյանը. իր հետևից ոչ միայն կգնամ, այլ պատիվ կհամարեմ իր կողքը կանգնել:

Ինչպիսի՞ն է քո պատկերացրած իդեալական նախագահը:

Իդեալական ոչ մի բան չի լինում, լինում ա միայն իդեալականին ձգտում։ Իմ պատկերացրած նախագահը նկարագրված է ՀՀ Սահմանադրության 49 հոդվածում:

Հայաստանի Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը: Հանրապետության Նախագահը Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է: Մնում ա մենակ բառացի կատարի այն, ինչ գրված է։

Եթե նախագահ դառնայիր, ի՞նչ կանեիր առաջին հերթին:

Եթե-ով հարցերը չեմ սիրում, բայց հստակ կարամ ասեմ՝ որքանով էլ ասածս կարող է դիկտատորական հնչել, որ ցուցակ կկազմեի բոլոր այն անձանց, որոնք հարստացել են ժողովրդին թալանելու հաշվին և բառիս բուն իմաստով հոգուտ պետական բյուջեի, ռասկուլաչիտ կանեի:

Ըստ քեզ Հայաստանում ֆեյսբուքյան հեղափոխություն հնարավո՞ր է:

Այս պահին ոչ, բայց փաստ է, որ քանի գնում, ֆեյսբուքը որպես պայքարի գործիք ավելի է արդիականանում։

Արտագաղթելու մտքեր ունենու՞մ ես:

Ոչ:

Ո՞վ է, ըստ քեզ, վերջին տասնամյակում Հայաստանում իսկապես արժեքավոր գործ արած մարդը:

Ես կարամ ասեմ, թե ով է ամենաարժեքավոր գործ արել, որ Հայաստանի Հանրապետությունը հասել ա անդունդի հատակին:

Ի՞նչ ես կարծում՝ մեր երկրում մահապատիժ պե՞տք է լինի: Եթե այո, ո՞ր հանցանքների համար: 

Ոչ, քանի որ դա շատ ու շատ մարդկանց համար հեշտ պրծում կլինի:

Օրական քանի՞ ժամ ես օնլայն լինում:

Աշխատում եմ հասցնել մինիմումի։

Ինչպե՞ս ես ընդունում քո հասցեին հնչած քննադատությունը:

Շատ դրական, ի դեպ ցանկացած կարգի քննադատությանը, դա ինձ մենակ ավելի է ուժեղացնում։

Ինչպե՞ս ես վերաբերվում քաղաքական ֆեյքերին և արդյո՞ք կարծում ես, որ նրանք ինչ-որ կերպ կարողանում են ազդել հասարակական տրամադրությունների վրա:

Անձամբ իմ համար իրենք մեկ են, բայց որ կարողանում են ստեղծել որոշակի տրամադրություններ, դա փաստ է։

Ի՞նչ տիպի օգտատերեր են նյարդերիդ վրա ազդում Facebook-ում:

Իմ նյարդերի վրա ոչ մեկ չի կարա ազդի, քանի որ դա իմ տարելկան է ուրիշների ներվերի վրա ազդել:

Եթե հնարավորություն ունենայիր կյանքդ նորից սկսել, ի՞նչ չէիր անի:

Ինչ չէի անի չգիտեմ, բայց գիտեմ ինչ կանեի՝ հայերենիս իմացությանը ավելի մեծ ուշադրություն կդարձնեի:

Ասում են գոյություն ունի թիթեռնիկի էֆեկտ երևույթը, ըստ որի աշխարհի ցանկացած կետում ցանկացած փոփոխություն ազդում է բոլորի և յուրաքանչյուրի վրա: Իսկ ինչպիսի՞ն կլիներ Հայաստանը/աշխարհը, եթե չլիներ Նավակ Ճոճողը:

Մի փոքր շեշտադրում անեմ, թիթեռնիկի էֆեկտը ազդում ա միայն քաոտիկ համակարգերի դեպքում, իսկ թե աշխարհում, թե Հայաստանում քաոտիկ համակարգ չկա, քրեաօլիգարխիկ կա։ Եթե չլինեի ես, չգիտեմ ինչ կլիներ Հայաստանում, բայց որ ֆեյսբուքի հայկական տիրույթում տխուր կլիներ, դա հաստատ:

Հայտնի մարդկանցից ու՞մ հետ կցանկանայիր հանդիպել ու զրուցել:

Երբեք չեմ մտածել դրա մասին, այս պահին որ մտածում եմ՝ ում հետ որ ցանկանայի, արդեն վաղուց չկան՝ կրկին Չե Գևարայի, Ցոյի, Դիոգենոսի, Սալահ ադ Դինի  և իհարկե Օմար Հայամի հետ մեծ հաճույքով մի քանի թաս կխմեի:

Ինչո՞վ ես լցնում ազատ ժամանակդ:

Ռեալ շփումներով:

Ֆեյսբուքով աղջիկ կպցրած կա՞ս

Հիմա ասեմ թե ոնց ? :)))

Արտահայտություն, որ հաճախ ես անում:

Դոբռիի մեջ ա սաղ:

Ո՞ր սովորությունից կցանկանայիր ձերբազատվել:

Ծխելուց ու ներելուց...

Հարց, որ ուղղել է մեր նախորդ հյուրը՝ «Ինչպե՞ս ես վերաբերվում այն փաստին, որ 1972թ.-ից հետո ծնված այսօրվա մեր քաղաքական էլիտայի ներկայացուցիչ երիտասարդների մեծագույն մասը չի ծառայել ազգային բանակում: Արդյո՞ք նորմալ է դա պատերազմական վիճակում գտնվող Հայաստանի համար»:

Իհարկե վատ եմ վերաբերվում, քանի որ քաղաքական էլիտայի (թող հարց տվողը չնեղանա, բայց «քաղաքական էլիտա» բառակապակցությունն ամպագոռգոռ է) գերակշիռ մասը, կարծում եմ, գաղտնիք չի, թե ինչպես է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Իմ կարծիքով կարևոր է չծառայելու պատճառաբանությունը. ես քաղաքական գործիչ չեմ, բայց անձամբ ես էլ չեմ ծառայել, քանի որ ԵՊԲՀ-ում իմ ստացած մասնագիտությունը բանակում այդքան պահանջ չունի, ու չծառայելս կարող եմ համարել իմ ամենամեծ բացթողումներից մեկը։ ԵՊԲՀ-ում ռազմա-բժիշկական ֆակուլտետ կա, որի դասընթացներ եմ անցել, ինչը պարտադիր էր, և ինձ շնորհվել ա պահեստազորի լեյտենանտի կոչում, ասում են, թե հիմա կարող եմ դիմում գրել, հրաժարվել կոչումիցս և որպես շարքային գնալ, բայց ստեղ արդեն խնդիր է առաջանում, այդ դեպքում ինչի՞ համար եմ վճարել ուսման վարձս, որ պարտադիր կերպով ռազմա-բժիշկական ֆակուլտետում ուսում ստանամ:

Ի՞նչ հարց կուղղես մեր հաջորդ հյուրին:

Ո՞րն է ձեր կարծիքով կյանքի իմաստը:

 

Հ.Գ. Նավակ Ճոճողի Facebook-յան հղումը՝ այստեղ, բլոգնյուզյան գրառումները՝ այստեղ

Հարցազրույցը վարեց Mari Love-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել