Ե՞րբ ես ծնվել, որտե՞ղ և ո՞վ ես մասնագիտությամբ:

Ծնվել եմ 1984թ.-ի դեկտեմբերի 2-ին Շիրակի մարզի Հառիճ գյուղում: Ավարտել եմ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, ունեմ միջազգային գործարարական իրավունքի մասնագետի որակավորում:

Ե՞րբ ես գրանցվել Ֆեյսբուքում և ինչո՞ւ:

Ֆեյսբուքում գրանցվել եմ կա՛մ 2009թ.-ին, կա՛մ 2010-ին, արդեն չեմ հիշում: Գրանցվեցի երևի թե այն պատճառով, որ տեսնեմ, թե ինչ է դա, որ բոլորը սկսել են դրա մասին խոսել: Հետո ինչպես տեսնում եք` տեսանք, թե ինչ է Ֆեյսբուքը))

Այլ սոցցանցերում կա՞ս:

Ես միշտ գլուխ եմ գովում այն բանի համար, որ երբեք գրանցված չեմ եղել «Օդնակլասնիկի»-ում, փոխարենը սակայն շատերը կարող են գլուխ գովել, որ երբեք գրանցված չեն եղել ՄՈՅ ՄԻՐ սոցցանցում, որտեղ իրականում ես գրանցված եղել եմ))

Ինչպե՞ս եղավ ճանաչումդ Ֆեյսբուքում: 

Ֆեյսբուքում, ինչպես նաև բացի թատրոնից մնացած բոլոր տեղերում, կարևորն անկեղծությունն է և այն, որ միշտ զգաս հասարակության զարկերակը: Կարծում եմ` ճանաչման հիմքում այս երկու հանգամանքների գոյությունն էր իմ պարագայում` անկեղծություն և հասարակության զարկերակը շոշափելու ունակություն:

Ինչ-որ հատուկ PR գործիքներ կիրառո՞ւմ ես վիրտուալ տարածքում պահանջված մնալու համար:

Արդեն 9 ամիս է, ինչ աշխատում եմ Գյումրիում, քաղաքապետի մամլո խոսնակն եմ, աշխատանքն այնքան շատ է, որ նույնիսկ ժամանակ չի մնում PR գործիքների մասին մտածելու, էլ չեմ խոսում դրանք կիրառելու մասին))) Իրականում պետք է ուղղակի անկեղծ լինել մարդկանց հետ:

Ե՞րբ ես block անում Ֆեյսբուքում:

Երբ անցնում են անձնական վիրավորանքների, այդ ժամանակ էլ բլոկ եմ անում: Մեկ-մեկ նայում եմ իմ կողմից բլոկ արվածների ցանկը. հիմնականում ֆեյքեր են կամ ֆեյքատիպ ֆիզիկական անձինք:

Քեզ կարելի է համարել Ֆեյսբուքում Գյումրու արտակարգ և լիազոր դեսպան: Ի՞նչ հիմնախնդիրներ ունի հիմա մեր երկրորդ մայրաքաղաքը: 

Հետաքրքիր կոչում էր))) Խոստանում եմ պատվով կրել այն, քանզի Գյումրին շատ կոլորիտային ու հրաշալի քաղաք է, որն այսօր երկարատև դադարից հետո սկսում է վերականգնել, և ինչպես գյումրեցիներն են վերջերս ասում. «Ըսպես օր գնաց, Էրէվանին կուդանք կանցնինք»))) Գյումրիում խնդիրները շատ-շատ են` սկսած սոցիալ-տնտեսականից մինչև բարոյահոգեբանականը: Այսօր Սամվել Բալասանյանի կողմից աննկարագրելի շատ գործ է արվում մեր «հայրաքաղաքի» զարգացման համար, սակայն այս թեմայով թույլ տվեք շատ չծավալվել, քանզի կարող է դիտվել որպես ղեկավարի գովք)) Խոստանում եմ. երբ այլ աշխատանքի անցնեմ, ապա երկար կպատմեմ Գյումրու և նրա քաղաքապետի մասին:))

Ինչու՞ չես փոխում Ֆեյսբուքի գլխավոր նկարդ: 

Ես չգիտեմ, թե ինչու չեմ փոխում գլխավոր նկարս, անկեղծ եմ ասում: Մեկ անգամ նույնիսկ «ԲԵՐԴ» պարի համույթից կապվեցին ինձ հետ` պահանջելով կա՛մ հեռացնել նկարը, կա՛մ պաշտպանել հեղինակային իրավունքը: Վերջը իրար հետ լեզու գտանք)))

Ո՞ր տեսակի լրատվական տեղեկատվությունից ես նյարդայնանում: 

Վիրտուալ ու կյանքում ոչինչ չտեսած «գյադեքի» այսպես կոչված վերլուծություններից, սպանություն ու բացասական հույզեր արթնացնող լուրերի հրապարակումից, նամանավանդ օրվա ցերեկային ժամերին: Նյարդայնանում եմ նաև այն բանից, որ օրինակ Գյումրում հնչած մեկ կրակոցի մասին լուրը կարող է մնալ լրահոսների գլխավոր լուր, իսկ ասենք հզոր միջազգային փառատոնի բացման մասին նույն կայքը ոչինչ չգրի: Մի խոսքով նյարդայնանալու շատ բաներ կան))

Ֆեյսբուքում քեզ ի՞նչն է նյարդայնացնում:

Նայած օր և նայած տրամադրության: Հիմնականում չեմ սիրում, երբ գրում են ուղղակի գրելու համար: Կամ գրում են զուտ այն բանի համար, որ blognews.am ը վերցնի այն))

Հաճա՞խ ես իրական կյանքում հանդիպում ֆեյսբուքյան ընկերներիդ հետ:

Այո՛, շատ հաճախ եմ հանդիպում. ես Ֆեյսբուքին շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն տվեց այդքան շատ լավ մարդկանց հետ ծանոթանալու և ընկերանալու համար: Այս առումով Ֆեյսբուքի առաջ կարելի է նաև գլուխ խոնարհել))

Զոհրաբ Եգանյանին Ֆեյսբուքում ընկալում են որպես ավանդապաշտ հայ տղամարդ, ով հաճախ է հայրական խորհուրդներ տալիս երիտասարդներին: Իսկ Զոհրաբին ո՞վ է խորհուրդներ տվողը:

Այն մարդիկ, ովքեր դեռևս Ֆեյսբուքում չեն գրանցվել))

Ի՞նչն է քեզ ոգեշնչում պատիդ կատարել հերթական գրառումը:

Օրվա լրահոսը))) Այն մեկ-մեկ իսկապես շատ է «ոգեշնչում», հետ չեն մնում նաև տարբեր կալիբրի չինովնիկներն ու շոուբիզնեսի ներկայացուցիչները:

Ֆեյք ունե՞ս:

Ունեի` սատկեց :))

Եթե մի օր հանկարծակի իմանաս, որ Ֆեյսբուքի վերջը եկել է, ո՞րը կլինի առաջին արձագանքդ:

Ֆեյսբուքի միջոցով ծանոթացածներով կհավաքվենք ու կխմենք Մարկի կենացը:

Թվիր հինգ ֆեյսբուքցու, ում գրառումներն առավել հաճույքով ես կարդում:

Իրականում շատերին եմ կարդում, օրինակ Վլադ Հովհաննիսյան, Նավակ Ճոճող, Ալեն Սիմոնյան, Կարեն Վրթանեսյան, Սամվել Մարտիրոսյան և այլն:

Ո՞ր կայքն ես առավոտյան առաջինը բացում:

Եղանակի տեսության)) Բայց քանի որ Blognews-ում էլ կա եղանակի տեսություն, ապա հաճախ առաջինը բացում եմ հենց Բլոգնյուզը: 

Ի՞նչ կհարցնես Աստծուն, երբ հանդիպես նրան:

Կարծում եմ` դա այն դեպքն է, երբ «հարցաքննվողի» դերում մենք ենք, և հարցեր տալ չկա:

Եթե հնարավորություն ունենայիր երեկոյան թեյել աշխարհի վրա երբևէ ապրած մարդկանցից մեկի հետ, ո՞վ կլիներ նա, և ինչի՞ց կխոսեիք:

Երևի թե Պուտինի հետ և կխնդրեի, որ գազի գինը գցի)))

Ո՞րն է մանկությանդ ամենավառ հիշողությունը:

1992թ.-ին այդքան էլ փոքր չէի, բայց այսօրվա նման հիշում եմ, թե ինչպես ռուս հաղորդավարուհին հայտարարեց, որ հայկական զորքերն ազատագրել են Շուշին, ինչից հետո շուրջբոլորս լսեցի ծափահարություններ: Մի պահ չհասկացա, թե ինչ է կատարվել, հետո երբ բացատրեցին` ես էլ ուրախացա, ու այդ պահը երբեք չեմ մոռանա:

Երբ որդիդ մեծանա և ցանկություն հայտնի լինել ճիշտ քեզ պես, կտխրե՞ս, թե՞ կուրախանաս:

Կարծում եմ` որդիները պետք է գերազանցեն իրենց հայրերին: Վստահ եմ, իմ պարագայում այդպես էլ կլինի, ու որդիս շատ ավելի լավ ու շատ ավելի լուրջ մարդ կդառնա, քան իր հայրն է)

Քեզ ո՞ր կինոդերասանին ես/են նմանեցնում:

Ոչ մեկին երևի)

Ի՞նչ կփոխեիր անցյալումդ և ինչու՞: 

Ֆեյսբուքում կգրանցվեի ավելի շուտ:

Հաճա՞խ ես ստում: 

Ոչ հաճախ, բայց պատահում է:

Ինչի՞ց ես վախենում: 

Վախենում եմ, երբ բարձր մակարդակներում օպերատիվ չեն արձագանքում տականքների ու շիզոֆրենիկների արածներին, վախենում եմ, որովհետև դա հոգեբանորեն կոտրում է նորմալ հասարակությանը:

Մեզանում շատացել է քծնանքը. ինչպե՞ս ես պայքարում դրա դեմ:

Փորձում եմ անձնական օրինակով ցույց տալ, որ առանց դրա էլ է հնարավոր այս կյանքում ձեռքբերումներ ունենալ:

Եթե ընտրելու լինեիր հայրիշխանության և մայրիշխանության միջև, ո՞րը կընտրեիր և ինչու՞:

Ես կընտրեի մայրիշխանություն, քանզի մեր աղջիկներն այս պահի դրությամբ շատ չափանիշներով գերազանցում են հայ տղաներին, ինչը նշանակում է, որ նրանք պետք է որոշիչ դեր ունենան Հայաստանում, քանզի ավելի գրագետ են: Սկսենք պետական համակարգից, հետո դա կամաց-կամաց կփոխանցվի ընտանիքներին: Վերջին մասով մի քիչ դժվար կլինի համակերպվելը, բայց դա սխալ չի լինի)))

Ու՞մ կարող ես համարել թշնամիդ և ինչու՞: 

Իմ թշնամին Հայաստանի սոցիալ-տնտեսական ներկա վիճակն է, իմ թշնամին արտագաղթն է և իհարկե իլհամ ալիևն ու իր կլանը:

Ինչպե՞ս ես վերաբերվում սեռական փոքրամասնություններին:

Երեկ լսեցի, որ Երևանում կրակել էին նրանց վրա: Կարծում եմ` նման միջադեպեր պետք է հաճախ լինեն մեր երկրում: Թող ռասիստական չհնչի, բայց դրանց պետք է վտարել կամ ավելի վատ պատժի արժանացնել:

Քո պատկերացումն իդեալական ընտանիքի մասին: Արդյո՞ք կարողացել ես այն իրականացնել: 

Կարծում եմ` յուրաքանչյուրն իր ընտանիքը պետք է համարի իդեալական, և ես իմ ընտանիքն այդպիսին եմ համարում:

Ե՞րբ ես վերջին անգամ արտասվել:

Երբ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Իռլանդիային և դուրս չեկավ հաջորդ փուլ:

Ի՞նչն է քեզ համար կարևոր այս կյանքում:

Շատ բաներ` հայրենիք, ընտանիք, ընկերներ..

Ինչպե՞ս ես վերաբերվում վաղ ամուսնությանը: 

Մեր պապերը շատ ավելի վաղ են ամուսնացել, քան մեր պատկերացումն է վաղ ամուսնությունների տարիքի վերաբերյալ: Ողբերգություն չի, բայց ասենք 15-16-ից նորմալ եմ համարում:

Եթե միլիոն դոլար ունենայիր, ի՞նչ կանեիր առաջին հերթին:

Երիտասարդ ընտանիքների համար բնակարաններ կկառուցեի:

Որքա՞ն անելանելի պետք է իրավիճակը լինի, որպեսզի օրենք խախտես: 

Քիչ առաջ եմ խախտել օրենք. մեքենայով հոծ գիծ կտրեցի: Պատահում է մեկ-մեկ, ոչինչ)

Երջանի՞կ ես:

Այո

Հարց, որ ուղղել է մեր նախորդ հյուրը՝ «Մամայի՞դ ես շատ սիրում, թե՞ պապայիդ»:

Ամենաշատ սիրում եմ մամայիս ու ամենաշատը սիրում եմ պապայիս))))

Ի՞նչ հարց կուղղես մեր հաջորդ հյուրին:

Ինչպե՞ս ես վերաբերվում այն փաստին, որ 1972թ.-ից հետո ծնված այսօրվա մեր քաղաքական էլիտայի ներկայացուցիչ երիտասարդների մեծագույն մասը չի ծառայել ազգային բանակում: Արդյո՞ք նորմալ է դա պատերազմական վիճակում գտնվող Հայաստանի համար:

 

Զոհրաբ Եգանյանի Facebook-յան հղումը՝ այստեղ, «Բլոգնյուզ»-յան գրառումները՝ այստեղ:

Հարցազրույցը վարեց Mari Love-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել