Թե բա սաղ Սերժն ա մեղավոր...
Էս վերջերս անընդհատ ականատես եմ լինում, թե ինչպե՞ս են շատերը մեղադրում Սերժ Սարգսյանին: Լավ, հլը եկեք մի կողմ թողնենք այն, որ ես հանրապետական եմ կամ էլ մի կողմ թողնենք հարգանքս Ազատիչի հանդեպ: Անկեղծությու՞ն եք ուզում, հարց չկա, բայց պատրաստ եղեք, որ խոսքերս կարող են վիրավորել ձեզ:
Երբ ասում եք, թե Սերժը հանձնեց իշխանությունը սրանց և խաչում եք իրեն, որպես` մեղավոր, կներեք էլի, իսկ դուք ու՞ր էիք, երբ Սերժը 90-ականներին իրենից մի մաս էր թաղում, իրեն ընկերներին հողին հանձնելով: Էն ընկերներին ում հետ Սերժը Ղարաբաղ էր ազատագրում, որպեսզի այն դառնա Արցախ: Ներողություն, իսկ ու՞ր էիք դուք, երբ ինքը իր նախագահության տարիներին ամեն մեղադրանք, վիրավորանք և քննադատական խոսք իրեն վրա էր վերցնում, բայց լուռ էր, որովհետև ցանկանում էր լուծել Ղարաբաղի հարցը` կարգավիճակ/անկախություն Ադրբեջանից դուրս: Լավ, բա ու՞ր էիք 2018-ին: Ու՞ր էիք: 2018-ին մկան ծակն էիք մտել, իսկ հիմա ձեր բոլորի մեղքերի համար էլի Սերժն ա մեղավո՞ր: Իրո՞ք: Բա 2018թ դեկտեմբերի 9-ին գնայիք Սերժին ընտրեիք, ոչ թե սրանց: Կարո՞ղ է ասեք օդից 880.000 և ավելին քվե հավաքեցին սրանք: Հլը փորձվեք մենակ:
Մեկիդ կնիկը չբեր էր` Սերժն էր մեղավոր: Մեկիդ տղեն նառկոման էր` Սերժն էր մեղավոր: Մեկիդ աղջիկը պոռնիկ էր` Սերժն էր մեղավոր: Երբ մեկիդ տղան, ամուսինը, եղբայրը անքթածակ պորտաբույծներ էին էլի Սերժն էր մեղավոր: Դուք սովոր եք, որ ձեր բոլոր մեղքերի և սխալների համար կարելի է գտնել մեկին, դարձնել նրան մեղավոր և վերջ: Միայն թե երբեք չընդունեք, որ սխալ եք:
Ես չեմ ասում, որ ամեն ինչ իդեալական էր իրեն օրոք, բայց ինքը «մեղավոր» է մեկ բանում, որ զուտ ուզում էր փրկել ձեզանից քարը քարին դրված պետությունը: Մեկ առ մեկ բոլորիդ հիշում եմ` էն թռած «հանրապետական»-ներից սկսված` մինչև նիկոլ վարչապետ գոռացողներ և իրեն հետ որևէ կապ ունեցածներ:
Թե բա Սերժն ա մեղավոր: Մեղավոր ա, որ ձեզ երկու պետություն տվածներից մեկն ա, իսկ դուք մեկի գլուխը կերաք, հիմա էլ մյուսին եք անցել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել