Ընկերներս երեկ ակամա ականատեսն են դարձել այն փաատի, թե ինչպես է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը հեռախոսով հրահանգավորում կալանավորել երեք անչափահաս երեխա ունեցող ոմն մեկին, ով ըստ Ա. Մկրտչյանի ԱԱԾ տնօրենին է հայհոյել: Քիչ ավելի ուշ տեղեկացանք, որ հայտնի ֆեյքի գործով ձերբակալված Արամ Սարգսյանի կալանավորման դեմ ներկայացված միջնորդությունը դատարանը մերժել է: Արամ Սարգսյանը ունի երեք անչափահաս երեխա…
Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչ է սա նշանակում: Վստահ եմ, որ նույն ստահակները նույն ջանասիրությամբ հիմա էլ փորձում են ընկերներիս՝ Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի կալանավորման խնդիրը լուծել: Երկուսի գործով էլ դատական նիստերն այսօր են լինելու:
Ես իհարկե որևէ կասկած չունեմ, որ դավաճանների այս իշխանության բոլոր սպասարկուներն ու կամակատարները ուշ թե շուտ անպայման պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Արթուր Մկրտչյանն էլ լինելու է դրանց ցուցակի առաջին համարներում: Բայց մարդկային ստորության ու լկտիության սահմանների վրա չեմ դադարում զարմանալ: Պատկերացրեք էլի, թե ուր են հասել՝ կանգնում սրճարանի մեջտեղում, բոլորի ներկայությամբ ապօրինի հրամաններ են արձակում: Մի ուրիշ ստոր էլ լսում ու ենթարկվում է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10224146502750016
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել