Panorama.am-ը գրում է.

Եվրոպական երկրներն ահազանգում են՝ սկսվում է կորոնավիրուսի երրորդ ալիքը: Վեստի.ռու-ն գրում է, որ ուրբաթ օրը Լեհաստանը և Հունգարիան հայտարարել են այն մասին, ինչից ամենաշատն էինն վախենում. Լեհաստանում, որտեղ վերջերս բացվել էին թատրոնները, կրկին օրական կորոնավիրուսի գրեթե 9 հազար նոր դեպք է գրանացվում, ինչը նշանակում է, որ ամեն ինչ կրկին փակվելու է:

«Ցավոք, մենք տեսնում ենք աճման միտում։ Եվ սա կարծես թե համաճարակի երրորդ ալիքի սկիզբն է», -ասել է Լեհաստանի առողջապահության նախարարության խոսնակը։

Հունգարիայում վարչապետն անձամբ է հետևում իրավիճակին: Եվ նրա համար հեշտ չէ լուծել այս բժշկական գլուխկոտրուկը. երկրում պատվաստումների առումով վիճակը վատը չէ, բայց կորոնավիրուսի դեպքերը չեն նվազում։

COVID-19- ը արագ տարածվում է նաև Սլովակիայում և Չեխիայում: Չեխիայում դիմակի ռեժիմը վերանայվում է երկուշաբթի օրվանից. տրանսպորտում և հասարակական վայրերում բնակչությունը պարտավոր կլինի կրել FFP2 դասի շնչառական սարքեր կամ միանգամից երկու վիրաբուժական դիմակ ՝ մեկը մյուսի վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել