Տարիքով մի մարդ կար, իմաստուն էր: Ասում էր` 1988 թվականի հասարակությունն եմ ուզում…
Մեր պետության առաջին ու ամենամեծ կորուստը, թերևս, հենց դա էր` 1988 թվականի հասարակությունը: Այն հասարակությունը, որը ոտքի կանգնեց, փողոց դուրս եկավ, հետո մի քանի տարի շարունակ տուն չգնաց: Պահանջեց, պայքարեց, կռվեց ու հաղթեց:
Ու հիմա երբ այսօրվա իրողություններին եմ նայում, Facebook-ում տեսնում 1988թ. փետրվարի 20-ի առաջին հանրահավաքի լուսանկարները, մտքումս միայն մեկ բան է` մենք պետք է վերականգնենք մեր մեջ պայքարի այն ոգին, այն միասնականությունը, վճռականությունը, հավատքն ու նվիրվածությունը:
Այլ կերպ չի ստացվի. Հայրենիքը միայն այդպես է հնարավոր փրկել ու զարգացնել: Մնացած ամեն ինչը փուչ է ու ժամանակավոր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10224138855158831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել