Մեզանում կան մարդիկ, որ հաճախ են խոսում խաղաղությունից, խաղաղ ապրելու մեր ցանկությունից, երկարաժամկետ խաղաղության կարևորությունից, հարևանների հետ բարիդրացիությունից։
Արտաքուստ ոչ մի վատ բան չեն ասում, մարդիկ խաղաղություն են ուզում։ Բայց միթե՞ դա միայն մեր ցանկություններից ու քարոզներից է կախված։ Չեմ կարծում։
Ադրբեջանում էլ կարծես այլ կարծիքի են, ու իշխանական սազանդարները փոխանակ մերոնց պես խաղաղություն քարոզեն, հենց էս պահին լծված են բանակը ավելի ուժեղացնելու ու մեծացնելու քարոզ տանելու գծին։
Մի հատված ադրբեջանցի ռազմական փորձագետի հերթական հայտարարությունից. «Եթե մենք ցանկանում ենք խաղաղ ապրել, պետք է պատրաստվենք պատերազմի։ Մենք պետք է ամեն վայրկյան պատրաստ լինենք նոր պատերազմի։ Չորս երկրներով ենք շրջապատված և մշտապես կա պատերազմի վտանգ»։
Հեծանիվ չի հորինում, բայց ասում է էն, ինչ պետք է ասել որպես իրական ու երկարաժամկետ խաղաղություն ցանկացող մարդ։ Ու ամենակարևորը, որ չեն գալիս էս մարդուն հայհոյում ու գրում, թե ba elcibeyi jamanak inci ceir xosum ay takanq
Նյութի աղբյուր՝ http://facebook.com/artyom.tonoyan1/posts/10220291770105170
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել