Armsport.am-ը գրում է.
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին մտադիր է այս ամառ գլխավորել կատալոնական թիմը:
«Բարսայի» ղեկավարությունն արդեն իսկ մտածում է հաջորդ մրցաշրջանում նոր մարզիչ նշանակելու մասին, հայտնում է լրագրող Նիկոլա Շիրան:
Հիշեցնենք, որ այս պահին Չավին քաթարյան «Ալ-Սադդի» գլխավոր մարզիչն է:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցել է «Բարսելոնայի» հետ և ջախջախիչ հաղթանակ տարել: Հանդիպումը կայացել է Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում և ավարտվել ֆրանսիացիների՝ 4-1 հաշվով հաղթանակով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել