Ես արդեն իրականում չգիտեմ, թե ինչպես կարելի է արձագանքել իշխանության և Փաշինյան Նիկոլի "փիարշրկների" էժանագին թատերական բեմադրություններին, որոնք իրենք պարբերաբար ժողովրդի գլխին կազմակերպում են։
Ախր գոնե մի փոքր խելք պետք է ունենաք, որ հասկանաք ՝ ձեր խղճուկ փորձերը ներկայացնել, թե ինչպես են "ամբոխները" ձեզ սիրում ՜իրականում առաջացնում միայն զզվանք:
Ի՞նչ է, ուզում եք ասել, որ ժողովուրդը ձեզ ներե՞լ է, հա՞...
Ուզում եք ասել, որ հազարավոր զոհերի պատճառը լինելը ձեզ ներե՞լ են, ուզում եք ասել, որ Արցախի կործանումը դուք արդեն մարսե՞լ եք, թե՞ ուզում եք ասել, որ ժողովուրդը պատրաստ է ողջունել ձեր թուրքահաճո և հակահայկական կեցվածքը։
Լուրջ եմ հարցնում, ու՞մ համար եք այսպես զավեշտալի շոուներ կազմակերպում, ձե՞ր համար, ձեր համակիրների համար, թե՞ անձամբ հողատու Փաշինյանի համար։
Հասկանում եմ, որ ձեր աբսուրդոկրատիայի շրջանակներում ամեն ինչ հնարավոր է կազմակերպել, բայց հասկացեք, որ եթե դուք գժվել եք, դա բնավ չի նշանակում, որ մնացած ժողովուրդին կարելի է գժվացնել։
Չնայած... քիչ է մնացել, որպեսզի ժողովուրդը ձեզ դիմանա, որքան էլ ինքներդ ձեզ խաբեք, միևնույն է շաաաատտտ շուտով հեռանալու եք։
Եվ դուք դա գիտեք, պարզապես արդեն ինքներդ չգիտեք, թե ինչպես ժամանակ շահեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել