Եկեք մի բան արձանագրենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո բանակի արժանապատիվ սպայակազմը` ներկա և նախկին, կանգնեց Ազատիչի կողքին: Սա հիմնավորվում է Սեյրան Օհանյանի, Արտակ Դավթյանի, Մովսես Հակոբյանի այսօրվա հարցազրույցներով:
Եկեք չմոռանանք, որ մինչ Նախագահ դառնալը, Սերժ Սարգսյանը եղել է բանակի հիմնասյունը և Ղարաբաղյան առաջին և Ապրիլյան պատերազմի քայլող քարտեզը: Մի առիթով Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասել է. «Սերժ ջան, քո մասին պետք է միանշանակ ասել, որ դու եղել ես Ղարաբաղի բանակի, Հայաստանի բանակի արմատում կանգնած մարդ, որը իր ձեռքերով, իր ներվերով, իր համբերությամբ, իր հոգատարությամբ, վերջսպես իր տաղանդով` շատ մեծ, չափազանց մեծ և անգնահատելի մեծ բան ես արել մեր բանակի ձևավորման համար և դու այնպիսի նախարար ես, որ բանակի կազմավորումը հասցրել ես այնպիսի բարձր վիճակի, որ հետագայում նախարարի անձը կապ չի ունենալու: Ուզում եմ քեզանից, որպես` ընկեր, խորը-խորը շնորհակալություն հայտնել»:
44 օր շարունակ իրեն և իր ընկերների ստեղծած բանակն էր անձնուրաց կռվում, չնայած մեջքից անընդհատ հարված էր ստանում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել