Դոնալդ Թրամփի վարչակազմի մերձավորարևելյան քաղաքականությունը նպաստեց տարածաշրջանում մի շարք առանցքային գործընթացների, որոնք շրջադարձային փոփոխությունների պատճառ դարձան առնվազն հակամարտային-անվտանգային, համագործակցային միջավայրերի համար։ Անգամ Թրամփի առաջին արտասահմանյան այցն էր ուղղված Մերձավոր Արևելք՝ նախ Սաուդյան Արաբիա, ապա՝ Իսրայել, ինչը թույլ էր տալիս կանխատեսելու, որ նաև որոշ սուբյեկտիվ գործոնների ազդեցությամբ ամերիկյան վարչակազմի ուշադրության առանցքում լինելու է հենց այս տարածաշրջանը։
Ջո Բայդենի նախագահության մեկնարկին, հատկապես մի շարք կարևոր հիմնախնդիրների մասով ամերիկյան վարչակազմի դիրքորոշման հետ կապված ակնկալիքների ֆոնին, տարածաշրջանում, իհարկե, հույս էլ չունեն, որ Սպիտակ տան ղեկավարի առաջին արտասահմանյան այցը կկայանա հենց Մերձավոր Արևելք։
Եվ, հետևաբար, ներկայում տարածաշրջանում ընթացող «մրցապայքարի» հիմնական թեման այն է, թե մերձավորարևելյան ո՞ր երկրի առաջնորդին առաջինը կզանգի ԱՄՆ-ի նախագահը։
Մինչ այժմ հնչած հայտարարությունների և կանխատեսումների համաձայն՝ դեռևս առաջատարն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3669982229705631&id=100000816702872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել