«Մաքդոնալդսի» պաշտոնական բացումը ԽՍՀՄ տարածքում տեղի է ունեցել 1990 թ. հունվարի վերջին։ Չնայած որ սրահի տարածքը բավականին մեծ էր, բոլոր ցանկացողները, այնուամենայնիվ, չտեղավորվեցին այնտեղ։ Միայն որոշ հաջողակների հաջողվեց մուտք գործել, իսկ մյուսները ցուրտ ձմեռային օրը դրսում՝ հերթում սպասում էին։

Որպեսզի խնդիրներ չառաջանան հերթում և չլինեն տուժողներ, անգամ ոստիկաններ կանգնեցվեցին մոտակայքում։

Հետաքրքրական է, որ առաջին խորհրդային «Մաքդոնալդսում» աշխատանքի անցնելն այնքան էլ հեշտ բան չէր։ Աշխատանքի չէին ընդունում, օրինակ, նրանց, ովքեր արդեն հասցրել էին աշխատել խորհրդային այլ ճաշարաններում։ Տնօրենը պարզապե չէր ցանկանում, որ նման աշխատակիցները «Մաքդոնալդսի» հաճախորդներին ակայամայից փոխանցեին խորհրդային սովորությունները, կարգուկանոնը. դա պարզապես չէր համապատասխանի ամերիկյան ստանդարտներին։

Արդյունքում բավականին բարդ իրավիճակ ստեղծվեց. «Մաքդոնալդսում» սկսեցին աշխատանքի անցնել միայն բարձրագույն կրթություն ունեցող անձինք։ Ի դեպ, 90-ականներին ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ ճաշել «Մաքդոնալդսում»։ Այսօր ֆասթ-ֆուդը չափազանց մատչելի է, սակայն այդ տարիներին ամեն ինչ ընդհակառակն է եղել։ Հասարակ համբուրգերն արժեր 60 ռուբլի և ավելի։ Նման գումարով խորհրդային այլ ճաշարաններում լիարժեք սնվել էր հնարավոր։  

Այդ տարիներին ևս աճեց սպեկուլյանտների թիվը։ Հնարավոր և անհնար եղանակներ գործադրելով՝ նրանք հայտնվում էին սրահներում, հավաքում սնունդ, որպեսզի վաճառեն դրսում՝ հերթում սպասող անձանց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել