Երբ Երևանում տեղադրում էին տեսախցիկներ և արագաչափ սարքեր, որպեսզի վերահսկեին ավտոճանապարհների խախտումները և տուգանեին օրինախախտներին, դա ինչ-որ տեղ հասկանալի էր: Հասկանալի չէր այն, թե ինչու դա չի անում պետությունը, այլ դա անում է մասնավորը: Բնականաբար հասկանալի էր և դա, և այսօր էլ հասկանալի է, որ բիզնես է անում վարչախմբից ինչ-որ մեկը և ինչ-որ մեկերի հետ փայ ունի:
Մեզ համար հիմա նոր տեսախցիկ վերահսկողություն է մտել: Այս անգամ մեզ հենց այնպես են թալանում:
Ինչ-որ մասնավորի տվել են 70 տոկոս փայաբաժին, որ նա գումար վերցնի մեզանից և դրա 30 տոկոսը տա վերևներին՝ բյուջե, մյուս 70 տոկոսը` կրկին վերևներին՝ անձնական գրպան: Առաջին 30 տոկոսն էլ գնալու է վերևներին՝ ատկատով:
Այս ամենի մեջ ամենազավեշտալին այն է, որ ընկերությունը, ում տալու ենք գումարներ, նրա համար, որ մեր քաղաքում կարողանանք մեքենա կանգնեցնել, պատասխանատվություն չի կրում մեր մեքենաների անվտանգության համար: Սա պարզապես «նալոգ է» հավաքելու:
Նալոգ հավաքելու այս սիստեմը դրվել է Հայաստանի 3 իշխանությունների ժամանակ, սակայն հեծանիվ հորինած չեմ լինի, եթե ասեմ, որ դա զարգացել է հատկապես վերջին 5 տարիներին: Ինչո՞ւ վերջին, որովհետև երկրում այլևս փող չի մնացել, և մնացել է, որ կոպեկներով հավաքվեն ու իրենց գրպանները լցնեն, որ հագուրդ տրվի իրենց կոկորդներին:
Այս ամենի մեջ ևս մեկ կողմ կա: Այս օրենքն ու կարգ մտածողները երբևէ տեսե՞լ են «ստայանկաներում» կանգնած այդ խեղճ մարդկանց, որոնց զավակները երեկոյան սպասում են, որ իրենց հայրը հաց տանի և ուտեն:
Այս ամենը վերլուծելով` հանգում եմ մի եզրակացության, որ համիդյան իշխանությունը ավելի հայանպաստ է եղել, քան մեր գործողները:
Տարոն Մարգարյանն էլ այս ամենի իրականացնողն է, և եթե նա չի ցանկանում, որ ողջ բեռն ընկնի իր ուսերին, շտապ թող վերացնի այդ որոշումը, իսկ եթե չի կարողանում դա անել, ապա թող հաշտվի այն մտքի հետ, որ Երևանի վարորդները հայհոյելու են իրեն, իսկ «ստայանշիկների» սոված երեխաները անիծելու են իրենց հացից կտրող ձեռքն ու դրա զավակներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել