Գիտնականները վերջերս պարզել են, թե ինչպես է հնարավոր աղյուս պատրաստել արտասովոր նյութից՝ սնկային միցելիումից։ Իհարկե, սա չի նշանակում, որ մասնագետները թողնում են, որ սնկային սպորները բազմանան և տարածվեն այնպես, ինչպես «ցանկանում են»։ Միցելիումն ի սկզբանե աճեցնում են հատուկ ֆորմաներում, այնուհետև այրում են իրական աղյուսի նման։ Դա արվում է, որպեսզի կանխվի սպորների աճը. դրանք բարձր ջերմաստիճանի ազդեցության ներքո չեն կարողանում շարունակել զարգանալ։

Որոշ ինժեներներ կարծում են, որ ավելի լավ կլինի տան՝ կոնստրուկցիայի մի մասը կառուցել գործող սպորներից, քանի որ այդ կերպ տունը, որը ժամանակի ընթացքում վնասվում է, ինքնուրույն՝ առանց մարդու միջամտության, կվերականգնվի։ Նման մոտեցումը, սակայն, ունի իր թերությունը. «կենդանի» սնկերը ժամանակի ընթացքում քայքայում են այն նյութերը, որոնց հարևանությամբ գտնվում են։

NASA-ում նոր նյութին մեծ ապագա ե կանխագուշակում. դրա օգնությամբ տեսականորեն հնարավոր կլինի լուծել նաև Լուսնի և Մարսի վրա նախատեսվող կառույցների հետ կապված խնդիրներ։

Դեռևս անհայտ է՝ արդյոք իսկապես կծառայե՞ն նման եղանակով սնկերը մարդկանց, թե՞ մարդիկ կհրաժարվեն դրանց կիրառման գաղափարից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել