Հետազոտողներն ապացուցել են, որ երաժշտության ազդեցությունը փոխում է աշխատունակությունը, հիշողությունն ու մարդու այլ կոգնիտիվ հատկություններ։ Օրինակ՝ երբ մարդն իրեն հաճելի երաժշտություն է լսում, ուշադրությունն ավելի է սրվում։

Գիտականորեն ապացուցված է նաև, որ երաժշտություն լսելու ընթացքում ուղեղում գործընթացներ են տեղի ունենում, որոնք բարձրացնում են բավարարվածության աստիճանը։ Հնարավոր է՝ շատերն են լսել, որ հղիության ընթացքում օգտակար է որոշակի ոճի երաժշտություն լսելը, և դա ապացուցել են գիտնականները։ Երաժշտությունն օգնում է պտղին առավել արագ զարգանալ, ինչպես նաև ձևավորում է հակում ստողծարար մտածողության, տաղանդի։ Երաժշտություն լսելիս ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են ստեղծարար մտածողության համար, ուժգնացնում են աշխատանքը։ Ուղեղի համար առավել օգտակար է ընդունելը դասական կամ բարոկո երաժշտություն։

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ հաճելի կոմպոզիցիան օգնում է թեթևացնել ցավը և էմոցիոնալ անհանգստությունը։ Ըստ որոշ տվյալների՝ երաժշտությունն օգնում է նաև սրտի վիրահատությունից հետո առավել արագ վերականգնվել։

Դրական կոմպոզիցիաները նպաստում են տրամադրության բարձրացմանը և արյան շրջանառությանը։ Եթե Դուք պրոֆեսիոնալ երաժիշտ եք, ապա ունեք առավելություննե։ր։

Եթե վատ եք քնում, ապա հանգիստ երաժշտությունը կօգնի Ձեզ։ Տրամադրության վրա երաժշտությունն ուղղակի ազդեցություն է ունենում. դեպրեսիվ երաժշտությունը մարդուն ավելի տխուր է դարձնում, դրականն ու մոտիվացնողն օգնում է հասնել ներքին կայունության։

Ի դեպ, երաժշտությունը ճիշտ լսելու դեպքում, այսինքն՝ ոչ շատ բաձր, ոչ ավելի, քան օրական չորս ժամ և որակյալ ականջակալներով, առավելագույն դրական ազդեցություն կարող է գործել մարդու վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել