Որքան էլ տարօրինակ հնչի, բայց տրանսպորտի թանկացման այս պատմությունից ամենաշատ դիվիդենտներ կարող է քաղել համակարգային ընդդիմությունը, որովեհտև բարձրացած աղմուկն ու ալիքը ասես փրկարար օղակ լինեն մեր ընդդիմադիրների համար, որպեսզի նրանք ևս մի քանի ամիս հարատևեն քաղաքական թատերաբեմում ու վերջնականապես չթևակոխեն քաղաքական դիակների ու առանձին մարգինալ խմբերի մակարդակ:
Ակնհայտ է, որ կուսակցություններում սա հասկանում են ու փորձում են ինչ-որ բաներ անել: Օրինակ` «Ժառանգությունը» դատական կարգով ուզում է հասնել Տարոն Մարգարյանի որոշումը չեղյալ հայտարարելուն ու այդ հարցում համագործակցում է նույն այն ԲՀԿ-ի հետ, ում դեռ մեկ ամիս առաջ որակում էին իշխանության շարունակություն: Ճիշտ է, այս առոււմով Ստյոպա Սաֆարյանը խելամիտ բացատրություն է տվել` հայտարարելով, որ եթե առանձին հարցերով ընդհանուր եզրեր կան, ապա վստահաբար կարելի է համագործակցել անգամ ՀՀԿ-ի հետ:
Սա ընդամենը մի էպիզոդ է, բայց կարծում եմ, որ նման դրվագները ավելի կհաճախակիանան աշնանը, և երբ քաղաքական ու հասարակական կյանքում ակտիվություն կմտնի, այլ «փրկարար օղակներ» կնետվեն ասպարեզ, ու այլ նման շարժումներ կտեսնենք: Սա իհարկե լավ է կարճաժամկետ հեռանկարի տեսակետից, բայց միևնույն ժամանակ վկայում է այն խորը ներքաղաքական ճգնաժամի մասին, որը ստեղծվել է Հայաստանում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/344797982320639?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել