«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանն ասօր գրառում էր կատարել, որ նիկոլենք անպարկեշտ առաջարկ են անում Թուրքիային՝ ամուսնանալ բռնաբարված Հայաստանի հետ այն ամենից հետո, ինչ արել են «Բայրաքթարները» սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը։ Գրառմանն էլ կցված էր Հայաստանի և Արցախի միասնական՝ պատմականորեն ճիշտ, առանց GPS-ի աղավաղված քարտեզը։
Բայց պարզվում է, որ «Ֆեյսբուքն» այդ քարտեզը համարում է ոմանց համար անընդունելի։ Դե պարզ է, թե ոմանք ովքեր են՝ թուրքերն ու Հայաստանում բնակվող յան ազգանունով թրքահպատակները։
Փաստորեն, մինչ Հայաստանի վարչապետի աթոռին կպած մարդկային խզբզանքը Արցախը կապիտուլացնելուց հետո մեր Հայրենիքն է սկսել մաս-մաս հանձնել, մինչ նա զբաղված է իր իշխանության ամրապնդմամբ ու իր ապագան ապահովելով, մինչ գերագույն պարապը երկրաշարժի մասին գրառում է անում, իսկ հետո էլ հինգ անգամ սրբագրում, թուրքերը մեր դեմ պատերազմը շարունակում են բոլոր ճակատներում և, ցավոք սրտի, հաղթում են։ Ու կհաղթեն այնքան ժամանակ, քանի մենք մեր երկիրը չենք ազատագրել թրքահպատակ տականքներից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել