Կորոնավիրուսով վարակման դեպքերը ողջ աշխարհում գերազանցել են 107.83 մլն-ը՝ վերջին մեկ օրում ավելանալով 410 876-ով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ ներկայացնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները:

«Քովիդ-19»-ից մահացության դեպքերը վերջին մեկ օրում ողջ աշխարհում ավելացել են ավելի քան 12 900-ով՝ գերազանցելով 2.37 մլն-ը:   

ԱՀԿ վիճակագրություն հիմնվում է միայն պետությունների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկության վրա:  

Վարակման նոր արձանագրված դեպքերի կեսից ավելին բաժին է ընկնում Հյուսիսային և Հարավային Ամերիկային (207 123), երկրորդ տեղում է Եվրոպայի (137 791), երրորդում՝ Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանները (25 039):

Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել