15-ամյա մի երիտասարդ նստում է ավտոբուս… Տղան շատ ուրախ էր, ավտոբուսն էլ դատարկ էր, ու նա նստում է պատուհանի մոտ…
Ավտոբուսը սկսեց իր ճանապարհը և ուղիղ 20 րոպե անց այն լեփ-լեցուն էր:
Տղան նստած էր հանգիստ ու երաժշտություն էր լսում, երբ հանկարծ նրա ուսին թեթև հարվածում է մի ծեր կին ու ասում.
- Ինչպե՞ս չեք ամաչում: Ձեր տարիքում ես ծերերին միշտ տեղս զիջում էի:
- Երիտասարդ ես, իսկ ծեր կինը ստիպված է ամբողջ ճանապարհը ոտքի վրա կանգնել, – կողքից միջամտում է մեկ ուրիշը:
2-3 րոպե, և ավտոբուսում գտնվող բոլոր մարդիկ հարձակվել էին տղայի վրա: Տղան չի դիմանում ճնշմանն ու ասում է.
- Լա’վ, ես վեր կկենամ, բայց այստեղ կնստի նա, ով չի ամաչի իր խոսքերի համար:
Այս խոսքերը շոկի մեջ գցեցին բոլորին, բայց վեճը շարունակվում էր…
Տղան ինչ-որ բան էր հանում նստատեղի տակից… ու հակարծ մի հենակ դուրս եկավ… հետո` մյուսը… Տղան սկսեց կանգնել` բռնվելով հենակներից:
Ոչ մեկը չէր սպասում սրան… Ծեր կինն էլ այդժամ հասկացավ, թե տղան ինչու ուշադրություն չէր դարձնում իր վրա…
Մնացած ողջ ճանապարհը ավտոբուսը լռության մեջ էր շարժվում… Տղան կանգնած էր հենակների վրա ամբողջ ճանապարհին… Իհարկե, շատ դժվար էր, բայց նրան ուժ էր տալիս այն, որ պատուհանի մոտ գտնվող նստատեղն այդպես էլ դատարկ մնաց…
Նյութի աղբյուր՝ http://ter-hambardzum.net/archives/4350
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել