Մեծ Բրիտանիայից կոլեկցիոներների մի խումբ հավաքածու է կազմել, որը վկայում է այն մասին, որ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում առկա գադջեթներն ամենևին էլ հորինված չեն։

Հավաքածուում ներառված են դիվայսներ, որոնց օգնությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձություններին մասնակցած լրտեսները կարողացել են իրականացնել իրենց առաջադրանքները։

Բացի դրանից, հավաքածուում տեղ գտած իրերը ապացույցն են այն բանի, որ այսօր «gadjet» անվանումը ստացած սարքավորումներն ամենևին էլ չեն համապատասխանում բառի սկզբնական իմաստին։

Օրինակ՝ կողմնացույցը կարևոր աքսեսուար է եղել լրտեսների համար, որոնք տեղեկություններ էին հավաքում թշնամի պետության մասին, սակայն վտանգավոր էր նման սարքավորում կրելը։ Կասկածներ չհարուցելու համար կողմնացույցը թաքցնում էին գրենական պիտույքների, հագուստի պարագաների մեջ։

Իսկ օտար վայրում տեղորոշվելու համար նախատեսված քարտեզները ոչ թե թղթային տեսք ունեին, այլ իրենցից ներկայացնում էին նկարներ մետաքսի վրա։ Սա թույլ էր տալիս տեղանքը անհրաժեշտ պահին որոնել՝ առանց ավելորդ աղմուկ արձակելու։

Լրտեսները վստահ էին, որ յուրաքանչյուր պարագայում քաղցած չեն մնա։ Չոր ուտելիքները նրանք պահում էին կոշիկների կրունկների մեջ։ Զինվորականների համար հատուկ կոշիկներ կային ստեղծված, որոնք մեկ շարժումով հնարավոր էր փոխակերպել թեթև կոշիկների՝ նախատեսված առօրյա խնդիրները կատարյալ լուծելու համար։

Ուշադրության է արժանի նաև յուրօրինակ շվեյցարական դանակը, որից այն բացելիս դուրս էին թռչում սուր շեղբեր, իսկ ջրի հետ փոխազդելիս դանակը վերածվում էր կողմնացույցի։ Թե ինչպես է սարքավորումն աշխատել՝ մինչ օրս անհայտ է։

Գադջեթները մշակվել և ստեղծվել են МИ-9 հատուկ ստորաբաժանման կողմից, որը գործել է Մեծ Բրիտանիայում 1930-ական թվականների վերջից մինչև 1945 թվականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել