Անտարկտիդան մեր մոլորակի այն վայրն է, որտեղ կենսական պայմանները չափազանց դաժան են։ Այս վայրն ուսումնասիրելու համար մեծ ջանքեր է հարկավոր գործադրել։ Վերջերս գիտնականներին հաջողվել է դժվարությամբ պարզել մի բան, որի մասին մտածել անգամ չէինք կարող. մի ժամանակ Անտարկտիդայում մի ժամանակ անսահման սառույցի փոխարեն ծաղիկներ են աճել։
Արշավախումբ է կազմվել, որում ընդգրկվել են աշխարհագրագետներ և երկրաբաններ։ Խումբը միջազգային էր. տարբեր երկրների գիտնականներ աշխատել են միասին։ Սառույցները կոտրելու միջոցով բազմաթիվ նմուշներ են վերցրել ուսումնասիրության ընթացքում, որոնցից մեկն արժանացել է գիտնականների հատուկ ուշադրությանը, քանի որ այն տեղանքի համար արտասովոր գունավորում է ունեցել։

Նմուշի համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ այն իրենից ներկայացնում է «արմատային բրածո»՝ բույսի հրաշալիորեն պահպանված մնացորդ։ Հետագա հետազոտությունների արդյունքում պար է դարձել, որ ինչ-որ ժամանակ տեղի կլիման բուսական ու կենդանական աշխարհի գոյության համար բավականին բարենպաստ է եղել։ Անտարկտիդան եղել է խիտ արևադարձային անտառների հայրենիք, որտեղ նաև դինազավրեր, հնագույն թռչուններ, տարատեսակ միջատներ ու միկրոօրգանիզմներ են ապրել։

Ամռանն այնտեղ շոգ է եղել, իսկ ձմռանը ջերմաստիճանը շատ ցածր չի իջել։ Կլիման չափազանց փափուկ և բարենպաստ է եղել՝ հիշեցնելով ներկայիս Նոր Զելանդիայի կլիման։
Այս բացահայտումը և՛ վախեցնում, և՛ միաժամանակ հիացնում է՝ ապացուցելով այն փաստը, որ մեր մոլորակը խիստ փոփոխությունների է ենթարկվում պարբերաբար։ Անհանգստացնում է այն հանգամանքը, որ մարդիկ չգիտեն՝ որն է նման կտրուկ փոփոխությունների պատճառը։ Մինչ օրս Անտարկտիդան փաստացիորեն գրեթե ուսումնասիրված չէ և հնարավոր չէ անգամ ենթադրել, թե ինչպիսի գաղտնիքներ է այն թաքցնում։



