Ոսկե դարպասները հայտնի կամուրջ է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, որը կառուցվել է 1937 թ.։ Այն նախատեսված էր Սան Ֆրանցիսկոյի բնակիչերին Մարինի շրջան և հակառակ ուղղությամբ տեղափոխելու համար։ Մինչ կամուրջի կառուցումը մարդիկ դա անելու համար լաստանավեր էին օգտագործում։
Չնայած որ մասնագետները նշում էին, որ անհնար կլիի 2 կմ-ից բարձր կամուրջ կառուցել, քանի որ այն վայրում, որտեղ նախատեսվում էր իրականացվել կամուրջի շինարարությունը, ուժեղ քամիներ, մեծ խորություն կա։ Բացի դրանից, մշտական մառախուղը կխանգարեր շինարարությանը։
Սակայն 1933 թ. աշխատանքները մեկնարկեցին և տևեցին չորս ու կես տարի։ 1937 թ. մայիսին կամուրջը բացվեց, սակայն դեռ միայն հետիոտների համար։ Օրեր անց թույլատրվեց նաև ավտոմեքենաների շարժը։ Դաշնային ճանապարհի մի մասը որոշեցին վճարովի դարձնել հարավային ուղղությամբ, որպեսզի կարողանան հատուցել կատարված ծախսերը։ Հյուսիսում բոլորն անվճար են երթևեկում։
Վերջերս կամուրջի երկու ծայրերին հեծանվուղու երկայնքով նոր ճաղավանդակներ տեղադրվեցին։ Դա շատ ուրախացրեց հեծանվորդներին, սակայն սարսափեցրեց մոտակայքում գտնվող տների բնակիչներին։ Պարզվում է՝ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո կամուրջն սկսել է «երգել»։ Մերձակայքում գտնվող տների բնակիչները կատարվողը հենց այդպես են կոչում։
Քաղաքի բնակիչները սկսեցին ձայնագրել տարօրինակ ձայները, որոնք լսվում էին կամուրջից և տեղադրեցին դրանք համացանցում։ Մեկնաբանություններում նրանք մեղադրում էին ստորջրյա հրեշներին և այլմոլորակայիններին։ Շատերը վստահեցնում էին, որ «երաժշտությունը» լսվում է շատ կիլոմետրեր հեռավորության վրա անգամ և ժամեր շարունակ։

Վարկածներ կային այն մասին, որ կամուրջն աղմկում է՝ կապված 2020 թ. աղետալի իրադարձությունների հետ։ Համընդհանուր խուճապը շտապեցին հանդարտեցնել ինժեներները, որոնք մասնակցել էին ճաղավանդակների տեղադրմանը։ Նրանք հավաստիացրին, որ ճաղավանդակները դիմադրում են քամուն, ինչն ավելի հարմարավետ և անվտանգէ դարձնում հեծանվորդների շարժը։ Հենց այդ դիմադրության ձայնն էլ լսում են բնակիչները։



