2020թ-ի նոյեմբերի 21-ին վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պաշտպանյալիս՝ Հ.Պէրպէրյանի նկատմամաբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին: Պաշտպանյալիս մեղսագրվում է 2020թ. նոյեմբերի 10-ին կառավարության շենքում զանգվածային անկարգությունների կատարման մեջ, ինչը զուգորդվել է բռնության գործադրմամբ։ Դատարանը վարույթ իրականացնող մարմնի միջնորդությամբ հետաձգել էր դատական նիստը և շուրջ 5 օր հետո մերժել էր ներկայացված միջնորդությունը: Մեղադրանքի կողմը բողոք էր ներկայացրել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, ինչի արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանի գիտակ դատավոր Ա.Դանիելյանը բավարարել է ներկայացված բողոքը և որոշել ուղարկել ստորադաս դատարան նոր քննության: 11.02.2021թ-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննության է ենթարկվել 21.11.2020թ-ին ներկայացված միջնորդությունը և որոշել է բավարարել վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ Հ.Պէրպէրյանի նկատմամաբ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը 2 (երկու) ամիս ժամկետով:
Հ.Պէրպէրյանը այդ ողջ ընթացքում՝ շուրջ 3 (երեք) ամիս գտնվել է ազատության մեջ, վարույթ իրականացնող մարմնի կանչով պատշաճ ներկայացել է և որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը:
Իմ իրավաբան գործընկերիս հետ ցանկացա կիսվել մի նոր բացահայտմամբ: Չնայած նրան, որ անձը մեղադրանք առաջադրելուց հետո մի քանի ամիս ազատության մեջ է գտնվել և ցուցաբերել պատշաճ վարքագիծ, դատարանը կարող է գալ այն եզրահանգման, որ ազատության մեջ գտնվելու պարագայում բարձր է վարույթ իրականացնող մարնի ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆԸ գործի քննությանը խոչընդոտելու և մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ ցուցաբերելու մասին:
Հ.Գ տեսահոլովակը իրադրությամբ պայմանավորված:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել