Արցախի փրկարար ծառայության 6 ջոկատ փետրվարի 12-ին որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնելու Քաշաթաղի շրջանի հարավային ուղղությամբ՝ Բերձոր-Իշխանաձորի և Հադրութի հատվածներում: Այս մասին տեղեկացրեց Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Փետրվարի 11-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումների ընթացքում զոհվածների աճյուններ չեն հայտնաբերվել: Առայսօր որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են ընդհանուր առմամբ 1371 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ»,-նշեց Թադևոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել