Կարծում եք՝ հրաշագործներ լինում են միայն հեքիաթներու՞մ։ Սխալվում եք. Նոր Զելանդիայի քաղաքներից մեկում մի տղամարդ պաշտոնապես համարվում է հրաշագործ արդեն մի քանի տասնամյակ շարունակ։
Նոր Զելանդիայի մշակույթի վրա մինչ օրս մեզ ազդեցություն ունեն բնիկները՝ մաորիները։ Հին ժամանակներից ի վեր մաորիները կրոնավոր ազգ են եղել, և նրանց մշակույթում կախարդությունը մեծ դեր է ունեցել։ Մինչ օրս բնիկների շրջանում տարածում ունեն ծիսական պարերը, դաջվածքները։ Արտասովոր է, որ պետության քաղաքացիներն ամենևին էլ տարօրինակ չեն համարում այն հանգամանքը, որ իրենցից մեկը մասնագիտությամբ հրաշագործ է։ Տղամարդն ապրում է Կրայստչերչ քաղաքում, որը խոշոր է և գտնվում է ափամերձ շրջանում, հետևաբար՝ նաև զբոսաշրջային կենտրոն է։
Ի սկզբանե Իեն Չենելն աշխատել է տեղի ուսումնական հաստատություններից մեկում՝ որպես ուսուցիչ։ Սակայն կախարդությունը նրան ավելի շատ էր գրավում, քան գիտությունը, այդ իսկ պատճառով նա չէր կարողանում իր աշխատանքը հավուր պատշաճի կատարել։
Երբ Իենին հեռացրին դպրոցից, նա պարզապես հագավ հրաշագործի գլխարկ և գնաց հրապարակ՝ հետաքրքրվող մարդկանց համար կախարդության մասին դասախոսություններ ընթերցելու։ Լսել ցանկացողները բավականին շատ էին. քաղաքը լի էր զբոսաշրջիկներով, և տղամարդն արագ հայտնիություն ձեռք բերեց։ Նա երկար տարիներ զվարճացրեց հանրությանը, միչև որ առաջարկ ստացավ որպես հրաշագործ աշխատելու՝ աշխատավարձի դիմաց։ Այժմ նա ներկայացնում է Նոր Զելանդիայի կախարդական ուժերը և դրա դիմաց ամեն տարի ստանում 10,000 ԱՄՆ դոլար։

Հրաշագործը մեծ օգուտ է բերում։ Նա զբաղեցնում է զբոսաշրջիկներին և ստիպում նրանց կրկին այցելել Կրայստչերչ։ Մի անգամ տղամարդն անգամ անձրև է «կանչել» ծիսակատարության միջոցով, երբ չոր եղանակ էր։



