«Իրավունքը» զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հետ։
Ներկայացնում ենք հատված․
«-Պատերազմը ոչ վաճառված էր, ոչ դավաճանված, համաձայն չեմ այդ եզրակացությունների հետ: Դավաճանության մեղադրանքը բացարձակ անհիմն եմ համարում: Բանակն է պարտվել, ի՞նչ դավաճանություն:
-Այսինքն՝ միայն բանա՞կն է մեղավոր:
-Իհարկե: Իսկ եթե ավելի գլոբալ ասենք, մենք ընդհանուր պարտվել ենք այս պատերազմում:
-Իսկ ղեկավարությունը չէ՞ր կարող ժամանակին կանգնեցնել պատերազմը, երբ ակնհայտ էր, որ ուժերն անհավասար են:
-Պարտվել է մեր պետությունը, ոչ թե ղեկավարությունն առանձին: Պարտվել է և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը (դուք որոշումներ կայացնեք, ընդդիմությո՞ւնը պարտվի- հեղ.):
-Իսկ պարտված իշխանությունը չպե՞տք է հեռանա:
-Իհարկե ոչ:
-Ինչո՞ւ:
-Ես տենց Եմ մտածում:
-Առհասարակ, կապիտուլյացիա ստորագրած ղեկավարությունը հեռանում է:
-Բայց ո՞վ ասաց, որ մենակ իշխանությունն է պարտվել: Ես ասացի պարտվել է և՛ բանակը, և՛ ժողովուրդը: Հիմա ի՞նչ եք առաջարկում:
-Ժողովուրդն ինչո՞վ է պարտվել:
-Ամեն ինչով, մենք միասին ենք պարտվել: Ինչու ժողովուրդը պատերազմին չի՞ մասնակցել:
-Բայց Ժողովրդին վստահեցնում էին, որ հաղթում ենք, ընդհուպ վերջին օրը: Այն դեպքում, երբ իրավիճակը գնալով ավելի էր փակուղի մտնում:
-Բա, իհարկե, պետք է վստահեցնեին, չէին կարող Ժողովրդին ասել՝ մենք ստեղ խնդիր ունենք, պարտվում ենք: Նորմալ ա դա:
-Այսինքն՝ դիտավորյալ ստո՞ւմ էիք ժողովրդին:
-Ոչ, դա պատերազմի հետ կապվող առանձնահատուկ վերաբերմունք էր:
-Ստե՞լն էր վերաբերմունք:
-Ոչ: Գիտեք, ես Ձեզանից շատ եմ ցավում:
-Իսկ ո՞վ էր մեղավոր այդ ցավի համար:
-Իհարկե, կան սխալներ, մենք չենք խուսափում: Բայց ամբողջությամբ սխալները բարդել երկու տարվա իշխանության վրա, համաձայն չեմ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: