Երբ իշխանավորները` Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են հրամցնել իրենց խայտառակ պարտությունը պատերազմում և թուրքերի հետ "քիրվայության" անհրաժեշտութունը, ես պարզապես ուզում եմ հասկանալ միայն մի բան.
ինչո՞վ է պայմանավորված իրենց և ադրբեջանցիների տեսլականի համընկնումը, առ այն որ պետք է անհերքելի ընդունել ներկա իրավիճակը և "շարժվել" առաջ ։
Ես անկեղծ եմ հարցնում, չեմ փորձում ինչ-որ բան ավել, կամ պակաս ասել։
Իրականում, թե´ փաշինյանականները, թե´ ադրբեջանցիները շատ ակտիվ տանում են առաջ երկու թեզ` առաջին երկուսն էլ այս, կամ այլ կերպ ամեն առիթով խոսում են տարածաշրջանային "կոմունիկացիաների վերաբացման մասին։
Ընդ որում, փաշինյանականները այս "գործարքը" ներկայացնում են որպես` երկնային մանանա, ինչը ճիշտ հակառակն է, քանզի նույն կոմունիկացիաների բացումը առանց ռազմադիվանագիտական լրջագույն աշխատանքների միանշանակ վտանգավոր է:
Եվ երկրոդը`փաշինյանական թևը լուրջ դեմքով և զրնգուն ձայնով համոզում է բոլորին, որ պետք է մերվել, կուլ տալ իրենց կործանանար և հակահայկական իշխանության հետևանքների հետ և ամենակարևորը` նրանք բոլորին համոզում են, որ չի կարելի հույս ունենալ և նույնիսկ մտածել`իրենց կողմից թուրքին հանձնած մեր հայրենիքի վերադարձի մասին։
Ուրեմն միանշանակ տխրացնեմ իրենց բոլորին...
Իմացեք ...մենք թուրքի ձեռքից վերադարձնելու ենք մեր Հայրենիքը, սա անհերքելի է։
Թող բոլորը իմանան, ռեվանշ լինելու է և մեր Շուշին, Հադրութը, Շուռնուխը, Գանձակը, Նախիջևանը վերադառնալու են:
Դա իմացեք հաստատ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.104/posts/453977105973504
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել