Հանրության լայն շերտերին անհայտ ԿԳՄՍ նախարարը այսօր հայտարարում է, որ Հայաստանում ոչ միայն մասնավոր ԲՈՒՀ-երն են շատ, այլև՝ պետական ԲՈՒՀ-երը, այսքան բուհը «ճոխություն» է։ Ասել կուզի՝ առաջիկայում սպասենք պետական որոշ ԲՈՒՀ -երը փակելուն կամ խոշորացման անվան տակ կազմաքանդելուն, որի հետևանքով կմասնավորեցնեն ԲՈՒՀ -երի շենք- շինությունները, որոնք հավանաբար կվերածվեն հյուրանոցների կամ փաբերի, կկրճատվեն պետական ծախսերը, անունն էլ կդնեն օպտիմալացում։ Բազմիցս համոզվել ենք, թե ինչպես են սրանք շարունակաբար կազմաքանդում պետականապահպան և հայապահպան հաստատությունները՝ կլինի դա բանակ, եկեղեցի, դպրոց կամ այլ բան։ Նպատակը մեկն է, որով իրականում դավաճանների խմբակը լուծում է երկու խնդիր՝ սեփական հարստացման և ազգայինի վերացման, իսկ այդ ճանապարհին կրթված հասարակությունը մեծ խոչնդոտ է, որը այսօրվա պես ծանր օրերին դուրս է գալիս փողոց և տեր կանգնում իր երկրին, և ոչ թե արդարացնում դավաճանությունը կամ ժեխին բնորոշ 《հպարտությամբ》 սոված օգնություն մուրում։
Հաջորդիվ ԲՈՒՀ-ական համակարգի կազմաքանդումն է, խոպան գնացողների շարքերը կհամալրվեն դասախոսական անձնակազմերը։
Հ .Գ. Մի հատ դավաճան գիժ կար, որը խոսում էր 2050թ -ին աշխարհի լավագույն ԲՈՒՀ- երի շարքում հայկականների ներառվելու մասին, հիշու՞մ եք չէ դրան, եթե հիշում եք , որ տեսնեք ասեք՝ եթե այնուամենայնիվ մի օր թողնեն մտնի Սյունիք ու գերի ընկնի ՝ թող հայկական կողմին չզանգի, իրանը թուրքական կողմն է։
#Առանց_ նիկոլ_Հայաստան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել