Psymag.am-ը գրում է.

Հաջողակ կարիերան, ինչպես պարզվում է, կնոջը դարձնում է ագրեսիվ: 
Նման եզրակացություն են արել Լայպցիգի համալսարանի գիտնականները՝ դիտարկելով մի շարք կանանց, ովքեր մեկը մյուսի ետեւից հաջողություններ են գրանցել աշխատանքում: Ըստ նրանց՝ պատճառներից առաջինն այն է, որ մինչեւ հաջողության հասնելը կինը սթրես է ապրում, մյուս կողմից էլ՝ հասնելով հաջողության արյան մեջ մեծանում է ադրենալինի տոկոսը, ինչն իրացվում է ագրեսիայով:
Դոկտոր Դեբոր Շուրման-Կաուֆլինի խոսքով՝ կարիերիստ կանայք մշտական մրցակցության մեջ են, ունեն անբավարարության զգացողություն, իսկ ագրեսիան եւ շրջապատողների վրա հարձակումը բավարարվածության հասնելու միջոց են այս դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել