Armenpress.am-ը գրում է․
Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ կապված Պավլիկ Մանուկյանի հայտարարության հետ կապված: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Գլխավոր դատախազությունից։
Քրեական գործը հարուցվել է բռնություն գործադրելու, հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով։
Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը նախօրեին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ, ի պաշտպանություն Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է, թե Բադասյանը ազգի հերոս է, իսկ ինչ վերաբերում է ՀՀ վարչապետին վերացնելու մասին նրա հայտարարությանը, ապա ինքն էլ է վերացնելու:
Վահան Բադասյանը Եռաբլուրում ֆիզիկական ոչնչացման սպառնալիքներ էր հնչեցրել վարչապետի հասցեին:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1042896.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել