3D տպիչ սարքի միջոցով ստեղծված բնակելի տունն առաջին անգամ վաճառքի է հանվել անշարժ գույքի ամերիկյան շուկայում։ Այն էականորեն ավելի մատչելի արժեք ունի, քան սովորական եղանակով կառուցված տները։
Տունը ներառում է երեք ննջասենյակ և երկու լոգարան։ Այն կառուցել է SQ4D ընկերությունը։

Ռոբոտիզացված կառուցապատման համակարգը՝ բետոնից տներ տպագրելու համար նախատեսված, ևս այս ընկերության կողմից է ստեղծվել։ Գործընթացն ավտոմատիզացված է, ինչն էականորեն էժանացնում է կառուցվող տների գինը։
Տպված տան արժեքը 299,999 դոլար է։ Ըստ անշարժ գույքի գործակալ Սթիվեն Քինգի՝ նման հատկանիշներ ունեցող այլ անշարժ գույքը նույն վայրում կարժենար, որպես կանոն, 50%-ով ավելի։

Այդ կերպ SQ4D-ն դարձել է ԱՄՆ-ում առաջին ընկերությունը, որը 3D տպիչ սարքով տուն է ստեղխել՝ ստանալով լիարժեք անշարժ գույքի սերտիֆիկատ։ Ընկերությունը նախատեսում է մոտ ապագայում նման բազմաթիվ տներ վաճառքի հանել Կալիֆորնիա և Նյու Յորք նահանգներում։



