Նայելով բնության որոշակի արարածների՝ հաճախ մտածում ենք, որ նրանք պարզապես չեն կարող իրական լինել։ Որոշ կենդանիների ու բույսեր չափազանց արտասովոր տեսք ունեն։

Armadillo girdled lizard

Այս հետաքրքիր մողեսները Աֆրիկայի էնդեմիկ կենդանատեսակներ են, որոնք կյանքի համար ընտրել են անապատային-ժայռային միջավայրը։ Նրանց յուրօրինակությունն այն է, որ վտանգի դեպքում մողեսները վերածվում են օղակի և խայթում սեփական պոչը։ Այդպես նրանք պաշտպանում են ամենակենսական հատվածը՝ փորը։

Աստղաքիթ

Խլուրդների ընտանիքի այս ներկայացուցիչները բնությանը հայտնի ամենազարգացած շոշափելիքներն ունեն։ Կենդանու դեմքին առկա աստղանման ելուստները ավելի քան 100 հազար նյարդային մանրաթելեր ունեն։

Մերկ հողափոր

Այս փոքրիկ կրծողներն ապրում են մինչև 30 տարի, ցավի հանդեպ զգայուն չեն և կարող են առանց թթվածնի դիմանակ 18 րոպե։ Դա որևէ ազդեցություն չի ունենում կենդանիների ուղեղի վրա։

Psychrolutes marcidus

Շատ մեմերի հերոս և մոլորակի «ամենաթախծոտ» ձուկն ապրում է 600-1200 մ խորության վրա՝ Ավստրալիայի և Թամսանիայի ափերին։ Ձկների մոտ զարգացած չէ մկանային համակարգը, այդ իսկ պատճառով դրանք շարժվում են ալիքների ազդեցությամբ՝ բաց պահելով բերանը և սպասելով, թե երբ դրանում սնունդ կհայտնվի։

Archispirostreptus gigas

Այս հսկայական բազմոտանին կարող է ունենալ մինչև 38,5 սմ երկարություն և մինչև 3 սմ հաստություն։ Ի հակադրություն արտաքին տեսքի՝ այս որդերն ամենևին էլ ագրեսիվ չեն, այդ իսկ պատճառով նրաց երբեմն անգամ պահում են՝ որպես տնային կենդանիների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել