1in.am-ը գրում է.

Մեքսիկայում նկարչուհի Ֆրիդա Կալոյի (1907-1954) տուն-թանգարանի արխիվի 369 լուսանկարներ կվերականգնվեն մինչև 2013 թվականի վերջ: Այս մասին հայտնում է The Art Newspaper-ը:

Լուսանկարները հանդիսանում են La Casa Azur (Երկնագույն տուն) տուն-թանգարանում պահվող 6500 նկարների հավաքածուի մաս: Արխիվում ներառված են այնպիսի հայտնի վարպետների աշխատանքներ, ինչպիսիք են Ման Ռեյը, Էդվարդ Ուեսթոնը և Անրի Կարտիե-Բրեսոնը, լուսանկարներ, որոնք արել են Ֆրիդան և նրա հայրը՝ Գիլերմո Կալոն: 

Թանգարանի հավաքածուում եղել են լուսանկարներ այցելություններից, ցուցադրություններից, ստեղծագործ զույգի (նրա և ամուսնու) ստեղծագործական կյանքից: 

Ամենավաղ լուսանկարները թվագրվում են XIX դարի 80-ական թվականներով: Լուսանկարների վերականգնումը հանդիսանում է մշակութային ժառանգության օբյեկտների պահպանման Bank of America Merrill Lynch ծրագրի մաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել