Մեծ Բրիտանիայում 1 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 14 104 դեպք: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի կառավարության կայքում հրապարակված պաշտոնական տվյալներին:
Ընդհանուր առմամբ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը մոտեցել է 4 միլիոնի՝ կազմելով 3 959 784:
Բացի դա, երկրում կորոնավիրուսի հայտնաբերման համար արվել է 75 միլիոն թեստ:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը հայտնել էր, որ երկրում հակակորոնավիրուսային պատվաստանյութի առաջին չափաբաժինն ստացել է 10 միլիոն մարդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել