1in.am-ը գրում է.

2-ամյա Ալեքսանդրիա Հիլլը հայտնվել է որդեգիր Շերիլ Սմոլի մոտ այն բանից հետո, երբ նրան վերցրել էին կենսաբանական ծնողներից: Տեխասի ընտանիքի վարչությունը վերցրել էր երեխային երիտասարդ զույգից, երբ հայտնի էր դարձել, որ նրանք թմրանյութ էին ծխել քնած երեխայի մոտ: 

«Մենք երբեք չենք նեղացրել մեր աղջկան: Նա երբեք չէր հիվանդանում, հիվանդանոցում չէր հայտնվում, նրա հետ նման բաներ տեղի չէին ունենում»,- նշել է երեխայի հայրը: 

Երբ երեխային վերցրել էին ընտանիքից, ծնողներին թույլ էին տվել հանդիպել նրա հետ: Նրանք վկայում են, որ այդ հանդիպումներին երեխան գալիս էր կապտուկներով: 

Երբ փոքրիկը կոմայի մեջ տեղափոխվել է հիվանդանոց և մահացել, խորթ մայրը փորձել է խաբել ոստիկանությանը և նշել է, որ երեխան վնասվել է խաղի ժամանակ, սակայն բժիշկները նրա մոտ գանգի լուրջ վնասվածքներ են հայտնաբերել և չեն հասկացել, թե ինչն է դրա պատճառը եղել: Այդ ժամանակ Սմոլը պատմել է, որ երեխային գլխիվայր, ոտքերից կախված է պահել և թափահարել է այնքան ժամանակ, քանի դեռ նրա գլխին հարված չի հասել: 

Սմոլին ձերբակալել են և սպանության մեղադրանք ներկայացրել: Դիահերձումը հաստատել է, որ երեխայի մահվան պատճառը ծանր իրից ստացած հարվածն է: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել