Tert.am-ը գրում է.

Այս տարի ամերիկյան ֆուտբոլի եզրափակիչ հանդիպման ընդմիջումը` Pepsi Superbowl Halftime Show-ն, անմոռանալի է դարձրել կանադացի երգիչ The Weeknd-ը (Աբել Մաքքոնեն Տեսֆայե)։


Ինչպես նշում է CBS-ը, The Weeknd-ն առաջին կանադացին է, որը հանդես է եկել Super Bowl շոուին․ փոփ աստղը կատարել է իր հիթերից մի քանիսը։

Ֆլորիդայում գտնվող «Ռեյմոնդ Ջեյմս» մարզադաշտում 30-ամյա երգիչը հայտնվել է կարմիր ու փայլփլուն կոստյումով։ Լույսերի, մառախուղի, հրավառության, վիրակապված պարողների և կենդանի կատարման շնորհիվ երգիչը կարողացել է երկրպագուներին անմոռանալի շոու պարգևել։

Նա կատարել է իր ամենահայտնի հիթերից Call Out My Name-ը, Starboy-ը, Can՛t Feel My Face-ը, Blinding Lights-ը և այլ երգեր։

The Weekend-ն ավելի վաղ խոստովանել էր, որ համավարակի ֆոնին անվտանգության նկատառումներից ելնելով՝ որպես բեմահարթակ են օգտագործել նաև ֆուտբոլի դաշտը։

«Կորոնավիրուսի պատճառով և մասնակիցների ու աշխատողների անվտանգության համար մենք մարզադաշտի ներսում բեմ էինք կառուցել»,- նշել է երգիչը։

Dark depths: The Weeknd took Tampam Florida to the darkest depth of the Las Vegas party scene during his haunting Super Bowl LV half time show on Sunday nightBlinding lights: An elaborate, neon cityscape acted as the backdrop for many of his performances

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել