Որքան ավելի հետաքրքրական կլիներ գիտությունը, եթե դրանում չլինեին էթիկան ու այլ բարոյական հարցեր։ Ի երջանկություն մարդկանց՝ առանց դրանց հնարավոր չէ։ Հենց այդ պատճառով էլ ոչ բոլոր հայտնագործությունների մասին ենք մենք իմանում, քանի որ դրանցից շատերը պարզապես արգելվում են հանրայնացնել։

Հակաձգողականություն

Ավելի քան 30 տարի առաջ ռուս անկախ գիտնականը հայտնագործեց մի իր, որը կարողանում էր յուրաքանչյուր մարդու կամ օբյեկտի պաշտպանել ձգողականության ուժից։ Եվգենի Պոդկլենտովը հեղափոխություն կատարեց գիտութան մեջ, սակայն նրա գյուտը ոչ ոք չգնահատեց։ Աշխարհի տարբեր անկյուններում գտնվող գիտնականներն ուսումնասիրեցին նրա կողմից պատրաստված հետաքրքիր առարկան, որն իրենից գերհաղորդիչ կերամիկական սկավառակ էր ներկայացնում։ Այդ սկավառակի վրա յուրաքանչյուր օբյեկտի քաշը նվազում էր, իսկ դա նշանակում է, որ թուլանում էր ձգողականության ուժը։ Սակայն գիտական աշխարհը կտրականապես մերժեց այս գաղափարը ։

Մարդասպան դրոններ

Շատերը վստահ են, որ անօդաչու գադջեթները վաղուց օգտագործվում են պետությունների կառավարությունների կողմից, իսկ դրանց միջոցով ստացվող տեղեկությունները գաղտնի են պահվում։ Համարվում է, որ այսօր մշակվում են դրոններ, որոնք ունակ են ռումբեր նետելու և ինքնուրույն ռազմական առաջադրանքներ կատարելու։ Նման ունակություններ ունեցող գադջեթների մեծ մասը գաղտնի է պահվում համաշխարհային հասարակությունից։

Անտեսանելի տանկեր

Մշակվել է տեխնոլոգիա, որը թույլ է տալիս օբյեկտների ջերմային կառուցվծքի փոփոխության օգնությամբ դրանք մարդու տեսադաշտից դուրս բերել։ Նման հայտնագործության շնոհիվ տանկերին հնարավոր է լինում թաքցնել ջերմային պատկերիչների ռադարներից։ Տեխնոլոգիան զանգվածային շրջանառության մեջ, սակայն, չի դրվել։ Այն մշակել է BAE Systems AB ընկերությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել