Tert.am-ը գրում է.
Ղազախստանի Ալմաթի քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Ինչպես Ալմաթիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նիստին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղրղզստանի վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:
2021 թվականի հունվարի 1-ից Ղազախստանի Հանրապետությունը ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ Սկզբում նեղ, այնուհետև ընդլայնված կազմով ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում արգելքների վերացման հարցը, հակադեմպինգային և հակակշռող միջոցառումների կիրառման մեխանիզմների կատարելագործման մոտեցումները։ Մասնակիցների քննարկման առանցքում է լինելու անդամ երկրների մակրոտնտեսական իրավիճակը։ Կներկայացվեն միության երկրների տնտեսական կայուն զարգացմանն ուղղված առաջարկներ։ Վարչապետները նաև նախատեսում են անդրադառնալ միության ներքին շուկային առնչվող ինտեգրացիոն օրակարգի, ինչպես նաև սակագնային կարգավորմանն առնչվող մի շարք հարցերի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



